ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ Blog

Քուվեյթ

Քուվեյթ

20-րդ դարի 50-ական թվականների կեսերին աշխատանք գտնելու նպատակով Սիրիայից և Լիբանանից Քուվեյթ են տեղափոխվել բազմաթիվ հայեր, որի արդյունքում կազմավորվել է հայ համայնքը: 1962թ. Քուվեյթի իշխանությունները հայերին շնորհել են համայնքի օրինականությունը հաստատող վկայագիր, համաձայն որի՝...

ԱՄԷ

ԱՄԷ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հայ համայնքը գործում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի հովանու ներքո: Ծոցի երկրներում հայերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 16-րդ դարասկզբին, երբ հայ վաճառականներն առևտրային...

Հորդանան

Հորդանան

Հայերը պատմաաշխարհագրական Սիրիայի (մինչև 1918թ. ընդգրկել է բուն Սիրիան, Պաղեստինը, Հորդանանը և Լիբանանը) մաս կազմող Հորդանանի տարածքում բնակվել են դեռևս հին ժամանակներից: Հայ համայնքը հիմնականում ձևավորվել է 1915թ. Հայոց Ցեղասպանությունից հետո, երբ երիտթուրքերի կողմից...

Լիբանան

Լիբանան

Լիբանանում հայերը բնակվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Հայ համայնքը ստվարացել է հատկապես 19-րդ դարի 90-ական թվականների համիդյան ջարդերի հետևանքով: Ժամանակակից լիբանանահայ համայնքը ձևավորվել է գլխավորապես Հայոց Ցեղասպանության շրջանում, ինչպես նաև հետագա տարիներին՝ 1915-1939 թվականներին,...

Իրաք

Իրաք

7-րդ դարից սկսած Միջագետքի մի շարք քաղաքներում ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ։ 1638թ. թուրքական Սուլթան Մուրադ IV-ը Բաղդադը գրավելուց հետո հայերին շնորհել է քաղաքում բնակվելու արտոնություն, որից հետո կազմավորվել է հայ գաղութը։ Իրաքահայ համայնքը...

Իրան

Իրան

Հայ-իրանական առնչություններն իրենց արմատներով գնում են դարերի խորքը: Իրանի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթերի հետևանքով: Սելջուկ թուրքերի, իսկ ավելի ուշ նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթերի և գերեվարության հետևանքով Իրանում հայկական նոր գաղութներ են...

Իսրայել

Իսրայել

Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ (Պաղեստինի պատմական տարածքի մի մասն է) կապեր են ունեցել վաղ ժամանակներից, հատկապես` Տիգրան Մեծի օրոք: Հայերի զանգվածային հոսքը Պաղեստին սկսվել է Քրիստոնեության տարածման առաջին դարերից, իսկ արդեն 4-րդ դարում...

Թուրքիա

Թուրքիա

Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրյակին Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից դուրս Կ.Պոլսում, Արևելյան Թրակիայում, Փոքր Ասիայի և Պոնտոսի վիլայեթներում բնակվել է ավելի քան 750 հազար հայ: Մեծ Եղեռնի տարիներին բռնի տեղահանությունների և կոտորածների հետևանքով հայերի թիվն...

Amerika

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել 17 դարի առաջին տասնամյակներից: Հայերի ներհոսք է սկսվել 19 դարի 30-ական թվականներին` Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական, լուսավորչական գործունեության հետևանքով: ԱՄՆ մեկնած...

Մեքսիկա

Մեքսիկա

Մեքսիկայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներին` ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականներից, ովքեր հիմնականում խարբերդցիներ էին: Մեքսիկայում բնակվում է շուրջ 400 հայ, սակայն կազմակերպված համայնք չկա: Հայերը չունեն հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն: Մեքսիկայի նշանավոր...