12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը. Բոգդան Գեմբարսկի

ԲՈԳԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ (1905-1978)

Լեհ հրապարակախոս, արևելագետ, թարգմանիչ: Երկրորդ hամաշխարհային պատերազմի տարիներին եղել է Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում: Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի հայանպաստ գործունեությունը, և պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երևանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ: «Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:

Բոգդան-Գեմբարսկի

ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՄ ԱՆԾԱՆՈԹ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները)

Այս նամակներս լույս են տեսնելու նաև հայերեն, իսկ հետո այլ լե­զուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողնե­րին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույ­նիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտու- թյունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես և ես, հայ չեն և մինչև այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել և ան­կեղծ սիրել որևէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:

Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի:

Հնդկաստանի հանգուցյալ պրեմիեր մինիստրը՝ Ջավահառլալ Ներուն, Անգլիայում դաստիարակված հնդիկ էր: Նախքան իր հայրենիքը՝ Հնդկաստանը, սիրելը, պետք է հայտնագործեր այն: Ու հենց այդ­պես էլ նա վերնագրել է իր մեծ ստեղծագործությունը այդ երկրի մա­սին՝ «Հնդկաստանի հայտնագործումը»: Ես նույնպես պետք է հայտնագործեի Հայաստանը՝ նախքան նրան իր տառապանքների մեջ սիրե­լը, մանավանդ որ երակներիս մեջ չի հոսում հայկական արյան ոչ մի կաթիլ:

Այդ հայտնագործումը մեծապես ցնցեց ինձ: Կարծես գտա վաղուց կորած բանալին այն սենյակի, որի մեջ խառնիխուռն թափթփված են ամբողջ մարդկությանը պատկանող գանձերը: Դրա համար երկար ժամանակ մարդիկ անցնում էին այդ սենյակի մոտով՝ առանց նկատե­լու սարդոստայնով ու փոշով ծածկված այդ դուռը. մոռացել էին հրաշագործ բանալու մասին: Եղել են անհատներ, որոնք հանկարծակի պայծառատեսության պահերին, հիշում էին հանկարծ նրա մասին, բայց չկարողացան բանալ կախարդական դուռը: Շարունակություն

You may also like...