Տաջիկստան

Տաջիկիստանի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ղազախստանից, Նախիջևանից, Զանգեզուրից, Իրանից գաղթած հայերը հաստատվել են Դուշանբեում և Աֆղանստանի հետ սահմանամերձ քաղաքներում: Առաջին ներգաղթողները հիմնականում արհեստավորներ էին (դարբիններ, կոշկակարներ, ոսկերիչներ, բանվորներ), առևտրականներ, ինչպես նաև բժիշկներ:
Արդեն 19-րդ դարավերջին Տաջիկստանում հայերին է պատկանել առևտրի մենաշնորհը: Հայ
գործարարներն ու արդյունաբերողները տնօրինել են նաև բամբակի, նավթի, էլեկտրաէներգիայի արտադրման ու արդյունահանման զգալի հատվածը:
20-րդ դարասկզբին Տաջիկստանում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ, աշխուժացել է ազգային մշակութային կյանքը: Տաջիկստանի հայերը մասնակցել են երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքին:
Այժմ Տաջիկստանում բնակվող հայերի թիվը շուրջ 1000 է:

You may also like...