Վիլյամ Սարոյանի տունը

Հայություն, հոկտեմբեր, 1995թ., թիվ 2 (51)

Որտե՞ղ էր ապրում Վիլյամ Սարոյանը… Ծնվել էր Ֆրեզնոյում և այնտեղ տուն ուներ: Սան Ֆրանցիսկոյում տուն էր կառուցել, որպեսզի մի մտերմիկ անկյուն ունենա Ամերիկայի գեղեցիկ քաղաքներից մեկում: Փարիզում ևս տուն ուներ: Աշխարհի բոլոր հյուրանոցները իր տներն էին… Եվ երբ Երևանից, իր հոբելյանի օրը փնտրում էին անգլիագիր հայ գրող Վիլյամ Սարոյանին՝ մի երկու խոսքի համար, ոչ մի տեղ չգտան: Նա Ֆրեզնոյում չէր, Սան Ֆրանցիսկոյում չէր, Փարիզում չէր. ոչ մեկը չէր կարող տալ որևէ հյուրանոցի անուն, որտեղ կարող էր նա լինել… Միայն երկու ամիս հետո մեր ձեռքն ընկավ մի լուսանկար, ըստ որի իր ծննդյան այդ օրը նա գտնվել էր Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքի մի կիսավեր վանքի անկյունում՝ հոմլեզի նման ծվարած… Սարոյանը իր իսկական տանն էր: Նա բոլորին անտեղյակ պահելով, գնացել էր իր ծննդավայրը, որպեսզի հոգու հիմնավոր հանգրվան ունենա և այդպիսով իրեն զգա աշխարհի քաղաքացի: Եվ բիթլիսցի Սարոյանի հայրենիքը ամբողջ մարդկությունն էր՝ և՛ Ամերիկան, և՛ Ֆրանսիան, և՛ Բուլղարիան, և՛ հին Հունաստանն ու Պարսկաստանը, որովհետև ինքը Բիթլիսում տուն ուներ՝ թեկուզ ավերված, թեկուզ անկտուր, թեկուզ սաղմի մեջ:

You may also like...