Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց

Դպրանոցը կառուցվել է 1897 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի կողմից (1892-1907թթ.), որպես ճեմարանի շենք: Այնուամենայնիվ, այն երբեք չի ծառայել այդ նպատակին: Ավելի ուշ` 1990 թվականից սկսած, այն ծառայել է որպես դասասենյակ և ընդհանուր ննջարան ճեմարանի ուսանողների համար, իսկ շենքի մի մասը ծառայում էր որպես ճաշարան: 2004 թ. բացվել է նոր կառուցված շենքը:
Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցը վերահաստատվել է 1990 թ. Սևանա լճի թերակղզու վրա: Ուսումնարանը բացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետի օգնությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ, որն այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն էր: Դպրանոցը անվանվում է Վազգենյան Հոգևոր դպրանոց` ի պատիվ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Ճեմարանին կից կան երկու եկեղեցիներ` ս. Կարապետ և ս. Առաքելոց, որոնք վերցրել են նոր կառուցված դպրանոցը իրենց խնամքի տակ: Այս երկու եկեղեցիներից բացի կա Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետի անունով մի մատուռ, որտեղ սաները արարողություններ են կատարում:
Հիմնադրումից ի վեր բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել դպրանոցի դասացուցակը և ծրագրերը, հետզհետե ստանալով իր վերջնական տեսքը՝ կապված դպրանոցի առաջ դրված խնդիրների հստակեցման հետ: Ուսանողներն ուսումանառության հինգերոդ և վեցերորդ տարիները շարունակում են Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Դպրանոցում ուսուցանվող հիմնական առարկաներն են` «Աստվածաբանություն», «Վարք սրբոց», «Գրականություն», «Ծիսագիտություն», «Արվեստ», «Պատմություն», «Հին և Նոր Կտակարաններ» և այլ գիտություններ, որոնք անհրաժեշտ են Հայ եկեղեցականին:
Դպրանոցի գրադարանը կապի մեջ է աշխարհի նոր հրատարակչությունների հետ:
Տեսուչ և ուսուցչական կազմ
 
Քսանից ավելի հոգևոր և աշխարհիկ դասախոսներ տարբեր առարկաներ են դասավանդում Վազգենյան Դպրանոցում:
Աշխարհիկ դասախոսական կազմը պրոֆեսորներ և գիտության թեկնածուներ են, որոնք միաժամանակ դասավանդում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում:
Հոգևորական դասախոսները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաներն են: Դպրանոցում դասավանդում է նաև բազմամյա փորձ ունեցող դասախոսուհի Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքից: Իր գործունեության ընթացքում Վազգենյան դպրանոցը տվել է հարյուրից ավելի շրջանավարտներ, որոնք այժմ տարբեր աստիճաններով ծառայում են Հայաստանյայց եկեղեցու տարբեր թեմերում: Նրանցից շատերն օծված հոգևորականներ են, իսկ ոմանք էլ վերադարձել են դպրանոց, այնտեղ ուսուցանելու համար:

You may also like...