Ստեփանոսի վանքը Երիքովում

Անաստաս վարդապետը Երիքովի Կրտի վանքը ճանաչում է որպես հայոց սեփականություն: Նա գրում է. «Կրտի վանք, Չորրորդ Հայոց, յարեւելից կուսէ կայ»: Կրտի վանքի մասին դժբախտաբար սրանից բացի այլ հիշատակություններ չունենք: «Յարեւելից Կուսէ կայ» խոսքը պետք է հասկանալ Երուսաղեմի արևելյան կողմը, որն էր Երիքովը:
IV դարից մինչ VI դարը քրիստոնեությունը Երիքովում ծաղկում է ապրել:

Ըստ ամենայնի այս վանքը կառուցվել է հայոց չորրորդապետի կողմից, հետագայում ևս վանքի կարիքները և ծախսերը հոգացել են Չորրորդ Հայքի նախարարական տները, որոնք էին Մոկսից մինչև Ամիդ:

You may also like...