Սինգապուր

Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջին: Նրանք տեղափոխվել են հիմնականում Մալակկայից (Մալայզիա), Հնդկաստանից, Նոր Ջուղայից:
1820-2002 թթ. Սինգապուրում բնակվել է շուրջ 660 հայ, ընդ որում, նրանցից 462-ը` ավելի քան 5 տարի: Այդուհանդերձ հայերին հաջողվել է կարևոր դեր խաղալ գաղութի կյանքում և նշանակալի հետք թողնել:
Հայ առևտրականները Սինգապուրում հաստատվել են ընտանիքներով և ակտիվ մասնակցել տեղի համայնքի կյանքին:
1835 թ. Սինգապուրի սակավաթիվ համայնքի ջանքերով կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին), որը երկրի նշանավոր պատմական հուշարձաններից է (ճարտարապետ՝ Ջորջ Քոլման):
Սինգապուրի պատմության մեջ հայ համայնքի ներկայացուցիչներից առավել նշանակալի հետք է թողել Ագնես Հովակիմը (1854-99թթ.), ով հայտնաբերել է Սինգապուրի պետական խորհրդանիշ հանդիսացող խոլորձի տեսակը:
Հայերի բնակության փողոցները կոչվել են Հայկական, Սարգսյան, Մարտիրոսյան, Ներսես, Բազիլ:
1988 թ. Արտ Ռամյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ հիմնվել է Հուշապարտեզ: Պատերազմից հետո ողջ մնացած հայերը վերադարձել են Սինգապուր, սակայն չեն կարողացել վերականգնել իրենց նախկին բարվոք վիճակը, անգամ եկեղեցին չէր գործում:
1996 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի Սինգապուր կատարած այցի ընթացքում վերաբացվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Այժմ Սինգապուրում բնակվում է մոտ 45 հայ:

Սինգապուրի «Ռեյֆլս հոթել» հյուրանոց

Սինգապուրի «Ռեյֆլս հոթել» հյուրանոցը (“Raffles Hotel”) միջազգային «Ռեյֆլս» հյուրանոցների մեծ շղթայի մաս է կազմում:
Բացվել է 1887թ., այն կառավարում էր Տիգրան Սարգիսը: Հյուրանոցն անվանել են Սինգապուրի հիմնադիր Սթեմֆորդ Ռեյֆլսի պատվին:
«Ռեյֆլս հոթելն» անվանել են Սինգապուրի «առյուծներից» մեկը, 1987թ. ճանաչվել է ազգային հուշարձան, վերաբացվել է 1991 թ.:

You may also like...