Շլդյան — «Ես միայնակ եմ մնացել կնոջ գեղեցկությունը պաշտպանելու»

Գարուն, 1967թ., թիվ 7

Մաուրիցիո Կիերիչիի տված բանավեճ-հարցազրույցից երևում է, nr հայկական ծագումով իտալացի մեծ նկարիչ Գրիգոր Շլղյանը մեղադրում է կանացի նորաձևություններ հնարողներին և կինոռեժիսյnrներին, որոնք ստեղծում են «մի աննեթեթ և տեսողության համար տհաճ կնոջ կերպար»: Նրա կարծիքով Բեռնար Բյուֆեն սովորական «պլակատիստ է», իսկ Շագալը «առևտրական ցուցանակներ նկարող»: Ինքն իր մասին ասում է. «Ինձ մեղադրում են կոնֆորմիզմի մեջ, բայց ես հեղափոխական եմ»:

Արվեստանոցի լուսամուտի առջևով անձայն սահում են գոնդոլները։ նա ապրում է Վենետիկի ամենալայն փողոցներից մեկում։ Նկարիչն այստեղ է ժամանում գարնան գնալու հետ և մեկնում է, երբ մառախուղը ստիպում է ծովային «տրամվայներին» հնչեցնել տագնապի ազդանշաններ։ Այստեղից նա մեկնում է Միլան։ Միլանում օդն ավելի թափանցիկ է՝ ուրվագծված շենքերի կարմրագույն տանիքներով։ Բայց թե՛ Վենետիկում և թե՛ Միլանում Շլդյանը աշխատում է տևականորեն, համառորեն։ Նկարչի հանգիստ, բայց միաժամանակ լարված ստեղծագործական կյանքի զարկերը խախտվում են արվեստագետ քննադատների հոդվածներից, որոնք նախատինքի տարափ են ուղղում նրան։ Սակայն նա այդ բոլորն ընդունում է անվրդով։ Շլդյանը համոզված է, որ ռեալիստական դպրոցը, «որի հիմնադիրներից է համարում իրեն», կասի իր խոսքը և կամրապնդվի մյուս գեղարվեստական հոսանքների վրա՝ ճիշտ այնպես, ինչպես «առողջ բանականությունը խելագարության վրա»։ Նա երբեք չի փոխում իր այս տեսությունը։ Արդեն երեսուն տարի է նա պայքարում է, սկսած վենետիկյան միջադեպից, երբ նրա «Մեր մարմինը» խայտառակեց Վենետիկի պատրիարքին։

Ես նրան հարցնում եմ՝

– Ինչո՞ւ եք այդքան յուրօրինակ։

– Յուրоրինա՞կ։ Ոչ մի դեպքում։ Մեր դարաշրջանում, երբ տիրում է ստեղծագործական, անկում և անտանելի դեկադանս, որոնք ընդհանուր ոչինչ չունեն արվեստի հետ, իմ գործերը չափազանց ճշգրիտ տեսք ունեն։ Իրականում, նրանք շատ ավելի քիչ ճշգրիտ են, քան որևէ ֆլամանդացի վարպետի, Ռաֆայելի, կամ նույնիսկ Էնգրի գործերը։ Բայց եկեք միմյանց ճիշտ հասկանանք։ Իսկական գեղարվեստական գործը պետք է լինի ճշգրիտ և պեպք է ներկայացնի թե՛ տիեզերքը և թե՛ միկրոտիեզերքը։ Այս ուղիով էին քայլում անցյալի մեծ ստեղծագործողները։

– Իսկ ինչո՞ւ են ժամանակակից նկարիչները թողել այդ ուղին և որոնում են նոր ձևեր։

– Սա կենսական հարց է ոչ միայն կերպարվեստի, այլև ամբողջ մարդկության համար, որովհետև արվեստը մարդկային կյանքի յուրահատուկ ջերմաչափ է: Այն, ինչ այսоր արվեստ են անվանում, արվեստ չէ, այլ անկման, կենսաբանական արտահայտություն, հիվանդություն, որով տառապում է մեր քաղաքակրթությունը։ Դա ցույց է տալիս, որ մեր արվեստը կամ մահացած է, կամ վարակված է մի վիրուսով, որն ավերում է կյանքի ծիլերը։ Մոզայիկ արվեստը ապրում է նորույթների հաշվին։ Այս հասկացողությունը հարաբերական է, քանի որ ասում են, այն ամենը, ինչ «նոր» է, լավ է։ Փորձը ցույց է տալիս, որ անկման դարաշրջանի հռոմեացիները ըստ էպոխայի, ավելի նորաձև են եղել, քան Կեսարի և Օգոստոս կայսեր օրոք ապրող հռոմեացիները։ Իսկ երբ խոսում ենք Հին Հռոմի մասին, նկատի ենք ունենում Կեսարին և Օգոստոսին և ոչ թե ավելի ուշ շրջանի հռոմեացիների քաղաքակրթությունը։

– Դուք ընդհանրապես դեմ եք մոդայիկ արվեստին։ Ի՞նչ կուզենայիք ասել նրա առանձին գործիչների մասին։

– Մի րոպե, ես ժխտում եմ, որ գոյություն ունի մոդայիկ արվեստ։ Կա արվեստ և դա բավական է։ Ինձ թվում է, որ ես չափազանց պարզ եմ։

– Կարո՞ղ եք ժխտել, որ կան նկարիչներ, որոնց մեծ տեղ է տալիս այսօրվա քննադատությունը։ Օրինակ, Շագալը, որը ռուս էր Բեռնար Բյուֆեն, Սալվադոր Դալին, բացի այդ, իտալացի ավանգարդիստներ Բուրրին, Ֆոնտանան: Ի՞նչ կասեիք նրանց մասին։

– Մեր դարասկզբում Ռուսաստանում կային շատ շագալովականներ՝ «նկարչիկներ», որոնք նկարում էին խանութների ցուցանակներ Վիտեբսկում, Վիլնյուսում, Բելոռուսիայի և Ուկրաինայի քաղաքներում։ Այդ ցուցանակներից մի քանիսը մի քիչ բանի նման էին, դուր էին գալիս մոսկվացի նորաձևության հետևորդներին։ Նույնիսկ նման նկարիչների ցուցահանդես է կազմակերպվել Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ։ Բայց Շագալը ավելի հեռատես էր, քան մյուսները։ Նա հասկանում էր, նման սալոններում Հաջողություն ունենալը լոկ «կսմիթ» է, ավելորդ միստիցիզմ։ Դրա համար նա մեկնեց արտասահման և կարողություն ձեռք բերեց։ Նա ծափահարությունների արժանացավ նաև Գերմանիայում՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո, և միայն ավելի ուշ «արտահանվեց» Փարիզ՝ ուրիշ գերմանացի էքսպրեսիոնիստների հետ։ Սրանց հետ մեկտեղ նա ստեղծեց այսպես կոչված «Փարիզյան դպրոց»-ը։ Վերջինս (եթե այն կարելի է ընդհանրապես դպրոց անվանել) ոչ մի ֆրանսիական բան չէր պարունակում իր մեջ։ Շագալի վրա է ծանրացել նաև Փարիզի օպերայի առաստաղը։ Այնտեղ նրա ձևավորումները ինձնից խլեցին ամեն տեսակի ցանկություն՝ լսելու ֆրանսիական մելոդրաման, որը չափից շատ եմ սիրում։

Բեռնար Բյուֆեն շատ տաղանդավոր պլակատիստ է՝ գրաֆիկայի նկատմամբ ունեցած մեծ ճաշակով, սակայն նրա արվեստը մի դեղատոմս է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում լցնելու կիլոմետրերի երկարություն ունեցող կտավը։

Սակայն Սալվադոր Դալին մեծ կարողությունների տեր է։ Նա բացառիկ նկարիչ է, նրա էքսցենտրիկությունը բացատրվում է ԱՄՆ-ում ապրած ժամանակով։ Այնտեղ տեղի հասարակությունից նա սովորել է շատ կարևոր բան՝ առանց ռեկլամային ղատարկ աղմուկի ոչ ոք արվեստագետի վրա ուշադրություն չի դարձնի։

Ֆոնտանան և Բուրրին հայտնի են լայն հասարակայնությանը միայն նրանով, որ կանացի սպիտակեղեն են փակցնում մատուցարաններին և անցքեր բացում կտավների վրա։ Նրանք կարող են միայն անօգտագործելի իրեր ստեղծել։ Այդ առարկաներից մի քանիսը նույնիսկ զվարճալի են, բայց գները չեն համապատասխանում արժեքին։

Նման ստեղծագործողները դառնում են վրդովեցուցիչ, երբ իրենց ստեղծածը պաշտպանելու համար մշակում են կեղծ-գեղագիտական տեսություններ, որոնց մեջ խոսվում է «ատոմային չափումների», «միջուկային դարաշրջանի», «տիեզերական հեռանկարների» և այլ բաների մասին։ Նրանց պաշտպաններն էլ են նույն դատողություններն անում։ Ակնհայտ է, որ նրանք շփոթում են արվեստը գիտության հետ։ Չափազանց պարզ է, որ գիտությունը առաջ է ընթանում հսկայական քայլերով և այն անցյալում էլ է փոխել հասարակությունը։ Բայց այս փոփոխությունների նշույլներն անգամ չենք կարող գտնել անցյալ դարի նկարիչների մոտ, հակառակ դեպքում Բոտիչելին, որը Կոպերնիկոսի ժամանակակիցն է, կամ Ռեմբրանդտը, որը Նյուտոնի ժամանակակիցն է, ստիպված կլինեին խնձորներ կամ ոլորտային մարմիններ նկարել՝ վեներաների կամ գիշերային պահապանների փոխարեն։ Իսկ իսկական գիտական հեղաշրջում հենց այն ժամանակ է տեղի ունեցել։

Իրականում այսօր մենք լոկ հեռանում ենք երկրից։ Այն ժամանակ երկրում հայտնագործվում էին ձևերն ու օրենքները, որոնք մարդկության համար մնում էին անհայտ՝ հազարամյա անգիտության ընթացքում։ Այնուամենայնիվ, այս հեղաշրջումը չազդեց արվեստի զարգացման վրա, որովհետև արվեստը միշտ ղեկավարվում է այլ իդեալներով։

– Դուք երկար ամիսներ անց եք կացնում Վենետիկում։ Ի՞նչ եք մտածում Վենետիկի «Բիենալեի» մասին։

– Սիրում եմ Վենետիկը և իմ այս խոստովանանքի մեջ յուրօրինակություն չկա։ Դա աշխարհի միակ քաղաքն է, որտեղ ի վիճակի ես մոռանալ մեր դարի նյութապաշտությունը, քաղաք, որը բոլոր արվեստագետների ոգևորության մշտական աղբյուրն է։ Այնուհանդերձ, նա կանգնած է լուրջ վտանգի առջև ոչ միայն ծովի մակընթացությունների հետևանքով, այլև այն բանի կործանարար ազդեցությունից, որ այսօր կոչում են մոդայիկ արվեստ։ «Բիենալեի» ամենաամոթալի օրինակը այն է, որ նա ապաստան է տալիս ոչ միայն ամենահետամնաց և ծիծաղելի ակադեմիզմին, այլև իր մեջ պահում է հերետիկոսության սաղմեր, որն ուզում է քանդել Եվրոպայի մշակույթի հիմքերը։

«Նորի» գովերգումը, որն ուզում է ցուցադրել այս կազմակերպությունը, մակերեսային է և քննադատության չի դիմանում։ Նոր գոյություն չունի։ Նրանով կարող են մոլորեցնել միայն ավելի քիչ պատրաստված այցելուներին: Այն ամենը, ինչ այսօր ցույց է տալիս «Բիենալեն» կարող եք հանդիպել 20-ական թվականի գերմանական արվեստի ամսագրերում։ Ոչինչ չի փոխվել 47 տարվա ընթացքում։ Հին գաղափարները հրամցվում են որպես նոր, մի՞թե սա հոգեկան խարդախություն չէ։

– Բայց չէ՞ որ անցյալում Դուք պատկանել եք արվեստի այն հոսանքին, որն ինքներդ անվանում եք «կործանարար»։ Ինչպե՞ս եք բացատրում Ձեր հրապուրվելը կուբիզմով և դրան հաջորդող կտրուկ փոփոխությունը Ձեր գաղափարների և ստեղծագործությունների մեջ։

– Վերջերս հրապարակված իմ ինքնակենսագրության մեջ ես բացատրել եմ այդ էվոլյուցիան։ Ես հասկացա, որ ավանգարդիստական փորձերը արվեստը տանում են դեպի անդունդ։ Ընդհանրապես, սկզբունքով ես ապստամբ եմ։ Չեմ կարող տանել այսպես կոչված ավանգարդիզմի խիստ և ակադեմիական կանոնները. այսպես էլ կշարունակեմ։ Այսօր ժամանակակից մի քանի նորաձև նկարիչների մոտ կարծես գոյություն ունի մի ընդհանուր տենդենց՝ Փարիզի մոդայիկ դերձակները և կինոռեժիսյորները փոխում են կանացի մշտական գեղեցկությունը մի ինչ-որ հիբրիդ կամ գրեթե որձևէգ ձևով, որը որոշ դեպքերում մարդկության համար դարձել է հրեշային և վանող։ Ես պայքարում եմ սրա դեմ։ Իմ և շատ այլ մարդկանց կողմից տարվող յուրահատուկ այս պայքարը գրեթե առաքելություն է։ Պարզ բան է, որ նրա ելքից է կախված մեր ցեղի ապագան։ Կանացի գեղեցկությունն ունի շատ ճշգրիտ օրենքներ, որոնք մշակվել են հազարամյակների ընթացքում՝ մեծ նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, փիլիսոփաների կողմից։ Ընդհանուր օրենքներ, որոնք ուզում եմ միայն հիշեցնել, որովհետև մեր դարաշրջանում նրանք անտեսված են։ Այսպես եղավ, որ ընդհարվեցինք իմ բարեկամ ռեժիսյոր Ալբերտո Լատուադայի հետ։ Նա ինձ մեղադրել էր կանացի գեղեցկությունը ոչ անկեղծորեն արտահայտելու մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ ես չեմ նայում նկարահան ապարատի օբյեկտիվի միջով, այլ արվեստագետի և նկարչի աչքերով, որը պաշտպանում է կատարյալ գծերի և ձևերի համաչափությունը։

– Ինչպիսի՞ կանանց եք նախընտրում նկարել և ինչ ֆոնի վրա։

– Յուրաքանչյուր մարդ հետաքրքիր է գեղարվեստական տեսանկյունից։ Իսկ ինչպիսի մարդկային կերպարներ կային առաջներում։ Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր մարդ ուներ իր ճիշտ բնութագիրը՝ լատինացիներ, արաբներ, անգլոսաքսոններ: Այսօր մոդան, սպորտը, առօրյա կյանքը հավասարեցրին և պլանավորեցին ամեն ինչ, խառնեցին բնությունը։ Այժմ բոլորս նմանվում ենք իրար, ինչպես ջրի կաթիլները։ Կարող եք նույնիսկ հանդիպել չինացու, որը նման է նեապոլցուն։

– Որևէ բանի նկատմամբ կարոտ զգո՞ւմ եք։

– Արվեստագետը չի կարող կարոտ չզգալ որևէ բանի նկատմամբ։ Նա միշտ նայում է դեպի ապագան, մտածում է իր հաջորդ ստեղծագործության մասին։ Մելամաղձոտությունը մեզ արգելված է։

ՎԵՆԵՏԻԿ- ՄԻԼԱՆ
Իտալական «Oggi» հանդեսից

You may also like...