Նիգերիա

Նիգերիայում բնակվում է շուրջ 60 հայ, ովքեր հիմնականում տեղափոխվել են վերջին տասնամյակում Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից: Սակայն կան նաև ավելի քան երեսուն տարի առաջ գաղթած հայեր: Նրանց զավակները հայերեն գրել, կարդալ սովորում են տանը` ծնողների օգնությամբ, քանի որ Նիգերիայում հայկական դպրոց և եկեղեցի չեն գործում:
Հայերը հիմնականում ներգրավված են նավթային ընկերություններում կամ զբաղվում են առևտրով:

You may also like...