Նախագծի մասին

Բոլոր հայերի Հայրենիքը Հայաստանն է
 
«Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան» ծրագրի նպատակն է՝ ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կապի շեշտադրման միջոցով առաջ բերելով «Հայերը մեկ ազգ են անկախ բնակության վայրից, և բոլոր հայերի Հայրենիքը Հայաստանն է» գաղափարը:
«Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան» ծրագրի խնդիրներն են՝
  • հանրահռչակել հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու նվաճումները,
  • ձևավորել և արմատավորել սփյուռքահայ երիտաարդների շրջանում հայ ազգային ինքնության, հայ ազգին պատկանելությամբ հպարտանալու գիտակցությունը,
  • սփյուռքի հայ համայնքները Ճանաչելի դարձնել միմյանց,
  • ամրապնդել կապերը Հայրենիքի և սփյուռքի, ինչպես նաև սփյուռքի հայկական համայնքների միջև,
  • նպաստել Հայաստանի Հանրապետությունը որպես հայ պետականության խորհրդանիշ և համայն հայության Հայրենիք ընկալելուն:
Ծրագրի նպատակն է նպաստել՝
  • Դասական և նոր սփյուռքի հակազդեցության վերացմանը և միասնականությանը,
  • հայրենիք-սփյուռք և սփյուռքի հայկական համայնքների միջև ճանաչողության մակարդակի բարձրացմանը և համագործակցությանը,
  • հայապահպանությանը,
  • հայոց պետականության գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: