Մոռացված հերոս մը. Սեբաստացի խոհարար Հաճի Նշան

Հայ կյանք, 15 ապրիլ, 1931թ., թիվ 6։ Պատկերազարդ երկշաբաթաթերթ, Փարիզ

Նահատակության 25-ամյակին առթիվ (1905-1931) կուտանք ստորև քանի մը գլխավոր գիծերը իր կյանքին։ Ծնած՝ Սեբաստիո մեջ 1859-ին, մանուկ հասակեն իր հոր, հաճի Պողոս Մինասյանի թևարկության տակ նվիրված է հեղափոխության։ 1880-ին հաստատված է Պոլիս իր կնոջ տիկ. Պեղեքիայի հետ, ունեցած է չորս զավակներ, Տրդատ, Ժիրայր, Ռուբեն և Պերճուհի։ Սեբաստացի Մուրադի մտերիմ ընկերը եղած է և բուն հեղափոխական գործունեությունը սկսած է անոր հետ։ Հետզհետե իր ընկերները եղած են Աչըգպաչյան, Եր. Չավուշյան, Քրիս Ֆեներջյան, Մ. Հայկազն, Ժորես՝ զորս հաճախ կընդուներ իր Ղալաթիո ճաշարանին մեջ։

1931(6)-1

Ելտըզի մահափորձին (1905 հուլիս) ձերբակալված և դատապարտված է մահվան, ու չի կարողանալով տոկալ Նեճիպ Մելհամեի կողմե իրեն եղած խոշտանգումներուն, իր ընկերներուն անունները չի հայտնելու համար, դատարանին ճեմիշին մեջ թիթեղով իր երակները բանալով անձնասպան եղած է (1905 հոկտեմբեր)։

Հարգանք իր հիշատակին։

You may also like...