Մշակ

Մշակ

«Մշակ» հասարակական, քաղաքական, գրական օրաթերթը լույս է տեսել Թիֆլիսում` 1872-1921թթ.: Հիմնադրել և մինչև 1892թ. խմբագրել է Գրիգոր Արծրունին: Հետագա տարիներին թերթի խմբագիրներ են եղել Ա. Քալանթարը, Հ. Առաքելյանը, Լեոն, Տ. Հախումյանը:

Գրիգոր Արծրունու խմբագիր աշխատած տարիներին «Մշակը» հետևում էր բուրժուադեմոկրատական հայացքներին: Թերթին թղթակցում էին հայ նշանավոր մտավորականներ. Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և ուրիշներ: «Մշակը» կարևոր դեր է ունեցել մշակութային, լուսավորչական, կրթական խնդիրների տարածման գործում: Հատկապես նշանակալի է եղել Րաֆֆու աշխատակցությունը թերթում, ում ստեղծագործություններն ու հրապարակախոսական հոդվածները ազգային-ազատագրական պայքարի էին կոչում ժողովրդին: «Մշակն» ուներ ռուսական կողմնորոշում և թուրքական բռնապետության տակ տառապող քրիստոնյա ժողովուրդների ազատագրությունը կապում էր Ռուսաստանի հետ: Թերթը պայքարում էր նաև հայ դպրոցի ազատականացման և եկեղեցուց անջատման համար:

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, հատոր 7

You may also like...