Մժավանք

Մժավանքը կառուցվել է աստվածաշնչյան Սուրբ Քառասուն մանուկների հիշատակին` Սուրբ Կարապետ վանքի մոտակայքում: Մժավանքը հայերի համար գերեզմանատեղ է եղել, որն արաբները հետագայում ծածկել են: Անաստաս վարդապետն իր Ցուցակում այս վանքը հետևյալ կերպ է նկարագրում. «Մժայ վանքը, որ յանուն Սուրբ Քառասնիցն, զոր այժմ տաճիկք ունին», իսկ Կաղանկատվացին ասում է. «Մրուվայ վանք, Սուրբ Քառասունքն ի նույն կողմն եւ ի նա, զոր այժմ տաճիկք ունի»:

Ալիշանը և Աստվածատուր եպիսկոպոսը կարծում են, թե Մժավանքը պետք է լինի Մժեժավանք, քանի որ Մեժ անուն չունենք, ավելի հավանական է, որ Մժավանքը պետք է լինի Մժժավանք: Հայոց պատմությունից երկու Մժեժ Գնունի է մեզ հայտնի: Մեկը` 518թ. պարսից մարզպան, ում նստավայրը Դվինն էր, (30 տարի մարզպան է եղել), իսկ մյուսը` Հերակլ կայսեր օրոք բյուզանդական զորքի զորավարն էր, ով նույնիսկ կայսր է ընտրվել, սակայն կարճ ժամանակ անց սպանվել է: Ավելի հավանական է, որ Մժավանքը կառուցվել կամ նորոգվել է ի հիշատակ առաջին Մժեժ Գնունու:

You may also like...