Մարոկկո

Հայերը Մարոկկոյում հաստատվել են հիմնականում Մեծ Եղեռնից, որոշ ընտանիքներ` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներին: 1956 թվականի տվյալներով Մարոկկոյում բնակվել է շուրջ 400 հայ: Նրանցից հայտնի են Սողոմոն Թեհլերյանը, ով 1951-ին հաստատվել է Կասաբլանկայում, Դանիել Վարուժանի այրին` Արաքսի Վարուժանը և այլոք:

Հայերը Մարոկկոյում զբաղվել են առևտրով ու արհեստներով: Կասաբլանկայում և Ռաբաթում սուրճի, նպարեղենի և այլ ապրանքների առևտրում հայտնի են եղել Գրիգոր Հարությունյանը, Կ. Պալթայանը, Սուրմենյան եղբայրները, ովքեր հետագայում հիմնել են արդյունաբերական ձեռնարկություններ: Հագուստեղենի և կտորեղենի առևտրով զբաղվել են Ափիկյան եղբայրները և Սալիպյան ընտանիքը: Համայնքում հայտնի են եղել բժիշկ Արթահելվաճյանը, ճարտարագետ Պերճ Վարժապետյանը, ատամնաբույժ Կ. Քապաճյանը և ուրիշներ: Կասաբլանկա քաղաքում կա Հայկական փողոց: Մարոկկոյում բնակվում է 25-30 հայ: Հայ համայնքն իշխանությունները ճանաչել են որպես ինքնուրույն համայնք (Communite Armenia):

You may also like...