Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այս շրջանի պատմությունը գրել է պատմիչ Ագաթանգեղոսը, որը Տրդատ թագավորի արտաքին գործերի քարտուղարն էր: Ենթադրվում է, որ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոցե-ը գրվել է հունարենով և V դարում թարգմանվել է հայերեն։ Այն Ս. Գրիգոր Լուսավորչի կյանքը և հայերի մեծ դարձը ներկայացնող հիմնական պատմական աղբյուրն է:  Ըստ Սրբազան ավանդության, Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում. երկինքը բացվում է և լույսի շող է երևում, նաև մի քանի հրեշտակներ են երևում, ապա Աստծու Միածին Որդին իջնում է երկիր և հրեղեն մուրճով հարվածելով գետնին` ցույց է տալիս այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր Իջման Ս. Սեղանը։ Այդ պահին ուժեղ թնդյուններ են հնչում դժոխքից, այնուհետև նույն վայրում երևում են ճախարակաձև ոսկե խարիսխը և բարձր հրեղեն մի սյուն` վրան ամպե խոյակ` լուսեղեն խաչով։ Հայտնվում է հրեշտակը և Գրիգորին մեկնում տեսիլքը։ Այս վայրում կանգնեցված եկեղեցին կոչվում է «Էջմիածինե, որը հայերեն նշանակում է «Միածին Որդին` Հիսուս Քրիստոս, իջավե։ Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում:
Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը մեզ են ներկայացնում հայոց բազմադարյան հարուստ պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե՛ այստեղ ստեղծված, թե՛ Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհությամբ և շնորհաշատ առաջնորդությամբ Մայր Աթոռն իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում:
Կապ
ՀՀ, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հեռ.` (374-10) 517-110
ֆաքս.` (374-10) 517-301
էլ. փոստ.` divanatun@etchmiadzin.am

You may also like...