Ճապոնիա

Ճապոնիայում առաջին հայերը հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրանք հիմնականում եղել են վաճառականներ և բնակվել Կոբ ու Օսակա քաղաքներում:
1890-ական թվականներին Կոբում Մ. և Լ. Աղաբեկները ղեկավարել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, իսկ Ա. Մ. Աբգարը` «Աբգար և ընկերություն» հաստատությունը Յոկոհամայում: Ընկերությունը գործել է մինչև 1920-ական թվականները` Անահիտ Հովհաննեսի Աբգարյանի և նրա որդի Միքայելի ղեկավարությամբ:
1920 թ. Անահիտ Աբգարյանը (հայտնի է Դայանա Աղաբեկ Աբգար անունով) նշանակվել է Հայաստանի Հանրապետության հյուպատոս Ճապոնիայում:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում` հիմնականում Տոկիոյում, բնակվում է 50-60 հայ: Տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթը: Արևելագետ Ն. Սաթոհը հիմնել է հայագիտական կենտրոն: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է արվեստաբան Տադասի Գոինոն: 1994 թ. Ճապոնիայի գեղասահքի առաջնությունում հաղթող է ճանաչվել Տ. Առաքելյան – Կ. Կուինոմո զույգը:

You may also like...