Ղրղըզստան

Հայերի առնչությունները Ղրղըզստանի հետ հիշատակվում են դեռևս վաղ ժամանակներից: Այդուհանդերձ, հայերի զանգվածային ներգաղթը Ղրղզըստան սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսին Արցախից, Զանգեզուրից, Նախիջևանից, Իրանից, իսկ 20-րդ դարի 20-ական թվականներից` նաև Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից:
2003 թ. պաշտոնական տվյալներով` Ղրղըզստանում բնակվել է 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3000 հայ, (իմնականում ձեռներեցներ են, արհեստավորներ, ուսուցիչներ, դասախոսներ), բժիշկներ, ովքեր կենտրոնացած էին գլխավորապես մայրաքաղաք Բիշկեկում: Հայերը բնակվում են նաև Չույի, Օշի, Ջալալաբադի մարզերում:
1996 թ. հիմնադրվել է Ղրղըզստանի հայերի «Քարավան» հասարակական միությունը, որի առաջին նախագահն է եղել Ս. Մադաթյանը: Կազմակերպությանը կից գործում է պարային համույթ և կիրակնօրյա դպրոց, որը 2009 թ. հոկտեմբերին վերանվանվել է Ղրղըզստանում հայերի «Նաիրի» հասարակական միություն: 2009 թ. հոկտեմբերին միության նախագահ է ընտրվել Աշոտ Ավետիքի Կոնդախչյանը, ձևավորվել է կազմակերպության Խորհուրդը` նոր կազմով:
2009թ. հոկտեմբերին Բիշկեկում բացվել է Ղրղըզստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն` Պատվո հյուպատոսություն:

You may also like...