Ղրիմի հայկական հուշարձանները

  • Սուրբ Խաչ: Վանական համալիրը
    Սուրբ Խաչ: Վանական համալիրը
  • Սուրբ Խաչ: Վանական համալիրը
    Սուրբ Խաչ: Վանական համալիրը
  • Սուրբ Խաչ: Վանական համալիրի ընդհանուր տեսքը
    Սուրբ Խաչ: Վանական համալիրի ընդհանուր տեսքը
  • Սուրբ Խաչ վանքի դռան փորագրությունները
    Սուրբ Խաչ վանքի դռան փորագրությունները
  • Սուրբ Խաչ: Գմբեթի թմբուկը հայերեն գրերով, XIVդ.
    Սուրբ Խաչ: Գմբեթի թմբուկը հայերեն գրերով, XIVդ.
  • Սուրբ Խաչ: Վանական տաճարը, 1338թ.
    Սուրբ Խաչ: Վանական տաճարը, 1338թ.
  • Սուրբ Խաչ: Վանական հյուրանոցը
    Սուրբ Խաչ: Վանական հյուրանոցը
  • Սուրբ Խաչ: Վանական համալիրը
    Սուրբ Խաչ: Վանական համալիրը
  • Սոլդայա (Սուդակ): Ջենովական ամրոցը և գմբեթակիր շինությունը
    Սոլդայա (Սուդակ): Ջենովական ամրոցը և գմբեթակիր շինությունը
  • Խաչքար Բերնաբս դի Ֆրանկի դի Պագանոյի աշտարակում, XIVդ.
    Խաչքար Բերնաբս դի Ֆրանկի դի Պագանոյի աշտարակում, XIVդ.
  • Կաֆա, Հայոց բերդ: Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին: Հեռվում՝ ջենովական ամրոցի մի մասը
    Կաֆա, Հայոց բերդ: Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին: Հեռվում՝ ջենովական ամրոցի մի մասը
  • Ջուդիչեի աշտարակի ջենովական մակագրությունը, Սոլդայա, 1392թ.
    Ջուդիչեի աշտարակի ջենովական մակագրությունը, Սոլդայա, 1392թ.

Աղբյուր` М. Г. Пештмалджян, Памятники армянских поселений, Ереван 1987

Սուրխաթից 6 կմ հեռավորության վրա հայկական Սուրբ Խաչ վանքն է, որը կառուցվել է 1338թ.: Հոծ, բարձր պատերը թաթարական ցեղերի հարձակումներից պաշտպանում էին անառիկ ամրոցի նմանվող վանքը, իսկ զանգակատունը միաժամանակ դիտակետ էր ծառայում:

Հայ վարպետները մասնակցում էին նաև Ղրիմի պաշտպանական շինությունների կառուցմանը և վերականգնմանը: Հնագետ Ա. Յակոբսոնը նշում էր, որ XIVդ. Կաֆայի հայ վարպետները մասնակցում էին քաղաքի պարիսպների կառուցմանը, ինչի մասին վկայում են ջենովական ու հայկական աղբյուրները:

Բերնաբս դի Ֆրանկի դի Պագանո հյուպատոսի աշտարակի պատի մեջ հայկական խաչքար է տեղադրված: Ջենովացիները հայ վարպետներին արգելում էին իրենց անունները գրել շինությունների վրա: Սակայն խաչքարն ու զարդանախշերը հարյուրամյակներ անց մեզ են հասցրել շինարար վարպետների մասին ճշմարտությունը:

You may also like...