Ղազախստան

Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանն իր գերիշխանությունն է հաստատել Կենտրոնական Ասիայում: Հայերի թիվն ավելացել է նաև երկրում Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, երբ Ղազախստանում ծավալված արդյունաբերական բուռն շինարարության հետևանքով դեպի Կարագանդա, Կոստանայ, Պավլոդար, Ալմաթի բանվորական ուժի, մասնագետների ներհոսքի արդյունքում:
Ղազախստանում ներկայում բնակվում է շուրջ 50000 հայ, գործում է 14 հայկական ազգային մշակութային կազմակերպություն` Աստանայում, Ալմաթիում, Ակտյոբեում, Կարագանդայում, Ուստ-Կամենագորսկում, Կոստանայում, Պետրոպավլովսկում, Պավլոդարում և այլ քաղաքներում:
Ղազախստանում գործում է շուրջ մեկ տասնյակ կիրակնօրյա դպրոց, որտեղ տարեկան սովորում է 300-500 աշակերտ: Ազգային կազմակերպություններին կից գործում է շուրջ 10 պարային համույթ: Առավել խոշոր մշակութային կազմակերպությունները 2004 թ. հոկտեմբերին Ալմաթիում ստեղծվել է «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիան, որի նախագահն է Արտուշ Կարապետյանը:
1990-ական թվականների սկզբին ստեղծվել է Կոստանայի մարզի «Էրեբունի» հայ համայնք հասարակական միավորումը, որը իրավաբանական գրանցում է ստացել 1999 թ.: Կենտրոնի նախագահն է Մայիլ Թորոյանը:
1991 թ. Ալմաթիում ստեղծվել է «Լույս» հայկական մշակութային կենտրոնը, որին կից գործում է կիրակնօրյա դպրոց:

You may also like...