«Հայ կյանք». Հայ և միջազգային մարզական կյանք

Հայ կյանք, 31 յունուար, 1931թ., թիվ 1։ Պատկերազարդ երկշաբաթաթերթ, Փարիզ

ՀՄԸՄ-ի Փարիզի ֆուտբոլի առաջին խումբը

ՀՄԸՄ-ի Փարիզի ֆուտբոլի առաջին խումբը
Որուն թե լավ խաղարկությունը և կարգապահությունը խիստ աչքառու էին վերջերս «Ապագայ» թերթին կազմակերպած հայկական թուրնուային մեջ և որ ֆինալի մրցումին հաղթելով Մարսելի ՀՄԸՄ-ի ֆութպոլի խումբին ստացավ թուրնուայի հաղթական բաժակը Տիար Պողոս Ֆրենկյանի ձեռքեն։

«Տորք» հայկական ֆուտբոլի խումբը

«Տորք» հայկական ֆուտբոլի խումբը
Որ միշտ պահելու կձգտի իր նախորդներուն լավ խաղարկության համբավը և իր մեջ կա այն առաջադիմասեր և կարգապահ ոգին, որուն ականատես եղանք մենք վերջին հայկական թուրնուային և վստահ ենք, որ ՏՈՐՔ քիչ ատեն պիտի ըլլա ֆուտբոլի հայկական առաջին խումբերեն մին։

ՀՄ Միության ֆուտբոլի խումբը

ՀՄ Միության ֆուտբոլի խումբը։ Հիմնված Փարիզի մեջ և որ ցարդ կշարունակե մրցիլ հայ և օտար խումբերու հետ և որուն գործունեության մասին հաջորդ թվով պիտի տանք տեղեկություններ

You may also like...