Հայ Ավետարանական Եկեղեցի

Հայ Ավետարանական եկեղեցին, որը կազմավորվել է 1846թ. հուլիսի 1-ին Կ. Պոլսում, իրականացրել է կրոնական, կրթական, դաստիարակչական, մշակութային, հոգևոր, ավետարանչական, բարեգործական ծառայություններ:
1918-1930-ական թթ. Հայաստանում գործել են հայ ավետարանական համայնքներ: 1918թ. հունիսի 7-ին ԱՄՆ-ում գործող հայկական այլ կազմակերպությունների շարքում ստեղծվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ): 1991 թվականի հոկտեմբերին ԱՀԱԸ-ն գրասենյակ է բացել Երևանում, մասնաճյուղեր` Հայաստանի տարբեր քաղաքներում:

1978թ. ստեղծվել է Հայ Ավետարանական համաշխարհային խորհուրդը (ՀԱՀԽ)` ընդգրկելով աշխարհի բոլոր Հայ Ավետարանական եկեղեցիները: 1989թ. Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հույս Հայաստանի համար» (ՀՀՀ) կազմակերպությունը, որի նպատակն է` օգնել երկրաշարժից տուժած շրջանները վերականգնելուն և աջակցել կարիքավորներին:
1994թ. հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին Հայաստանում պաշտոնապես վերագրանցվել է «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի» անվամբ, որի խորհուրդը ղեկավարում է Հայաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների ընդհանուր ծառայությունները:

Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի, Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչն է վերապատվելի, դոկտ. Ռընե Լևոնյանը:

You may also like...