Հայոց Ազգագրական ընկերության հրապարակային նիստը

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

«Մշակ» թերթը հայտնում է, որ հունվարի 4-ին տեղի է ունեցել Հայոց Ազգագրական ընկերության նիստը, որտեղ զեկույցով հանդես է եկել Երվանդ Լալայանը: Նա հանգամանալից անդրադարձել է Կովկասում հնագիտական պեղումների պատմությանը, նշելով, որ առաջին պեղումներն իրականացվել են Բայերի կողմից` 1855թ.: 1866թ. հիմնվել է Կովկասի թանգարանը, 1873թ. Կովկասի հնագիտություն սիրողների ռուսաց ընկերությունը: 1880թ. Թիֆլիսում գումարվում է հնագիտական 5-րդ համագումարը և երկրամասում պեղումներ են սկսում Ռ. Վիրխովը, Է. Շանթը, կոմս Ուվարովը և ուրիշներ:

Հայերը Կովկասի ուսումնասիրությամբ սկսում են զբաղվել 80-ական թվականներից և այդ ժամանակ առաջանում է հնագիտական ընկերություն ստեղծելու պահանջը: 1896թ. լույս է տեսնում «Ազգագրական հանդեսի» առաջին համարը, որի ծրագրային կետերից մեկը հնագիտական հետազոտությունների կազմակերպումն էր: 1906թ. հիմնվում է Հայոց Ազգագրական ընկերությունը, իսկ երկու տարի անց` 1908-ին ընկերությունը հիմնադրում է ազգագրական-հնագիտական թանգարան: Թանգարանի ստեղծումը կարևոր էր նրանով, որ դա հնարավորություն է տալիս պեղումների արդյունքում գտնված իրերը պահել:

Ե. Լալայանը հայտնում է, որ 1913թ. Ընկերությունը պեղումներ է կատարում Էջմիածնի գավառում և հայտնաբերում արժեքավոր նյութեր քարի դարի ժամանակաշրջանի վերաբերյալ: Լալայանի զեկույցը լավ տպավորություն է թողնում հանդիսականների վրա: Այնուհետև Շիրակում հայտնաբերված ու ուսումնասիրված կիկլոպյան ամրությունների մասին զեկույց է կարդում Ատրպետը:

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

 

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

Մշակ, 12 հունվարի, 1914թ., թիվ 7, կիրակի

You may also like...