Հայկական տարազ. Մաս 5

Հայկական տարազ, Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը
Ուսումնասիրությունը և ալբոմի նկարները Առաքել Պատրիկի
Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, 1967թ.

ՏԱԽՏԱԿ 26

Հիանալիորեն ճշգրիտ մանրամասնությամբ Թորոս Ռոսլինը (13-րդ դար) սույն մանրանկարում պատկերել է Լևոն Բ թագավորը, Կեռան թագուհին, նրանց երեք արքայազուն զավակները և երկու դուստրերը՝ ծնրադիր։ Թագավորի զգեստավորման մեջ ավելի շեշտված են հայկականի ինքնուրույն հատկանիշները, ինչպես թագի ձևում, որից առկախ չկան ականջների տակի երեքական ոսկեգնդիկները։ Թագավորի և թագուհու պատմուճանը զարդաճամուկ լայն շերտավորումներով են։ Նրանց թիկունքի ծիրանին էլ, աստառված հերմին մուշտակով, բազմածալ է: Միայն թագաժառանգը փիլոն է կրում, իսկ մյուսների կարճ թեզանիքը զարդականորեն առկախ է ձգված։ Նրանք կրում են շրջանակաձև ցածրադիր թագեր, իսկ դուստրերի գլխին՝ գոհարաշար գլխազարդ և երկար, բազմածալ քող:

հայկական տարազ

Նկ. 2-ում պատկերված է Վասակ իշխանը իր երկու զավակներով: Պարզ զգեստավորումով են և գլխաբաց։ Իշխանը թիկնոցակ է կրում, կարճաթեզան պարեգոտ, կողմնակի ճղվածքով։

Նկ. 3-ում՝ Լևոն Բ-ն երբ թագաժառանգ էր։ Առյուծանիշ պատմուճանի վրա կրում է բյուզանդական փիլոն, կրծքի մի կողմում՝ նրանց հատուկ քառանկյունի զարդական պաստառով։

հայկական տարազ

Նկ. 4-ում ջանսլերի (վարչապետ) կերպարն է, որի նման տարազ է կրոում տխ. 27-ի նկ. 5-ում Լևոն Դ-ի դատաստանում ոտքի կանգնած պատկառելի անձը:

Նկ. 5-ը Մարիան թագուհու կերպարն է (14-րդ դար) Սարգիս Պիծակից նկարված, ծամկալի վրա հանգչում է նրա լատինաոճ թագը, իսկ տարազի մնացյալ մասը՝ ըստ սովորականի։

ՏԱԽՏԱԿ 27

հայկական տարազ

Նկ. 1 և 2 — Այս մանրանկարում Թորոս Ռոսլինը Լևոն Բ-ին պատկերել է, երբ նա դեռևս թագաժառանգ էր (13-րդ դար)՝ նրա Կեռան տիկնոջ հետ։ Երկուսի թագերն էլ գոհարազարդ պարզ շրջանակաձև են։ Կեռանը թագը կրում է ծամկալի վրա։ Լեոնի պարեգոտը զարդարուն է առյուծանիշ սկավառակներով։ Մեջքի կամարից առկախ է մի սպիտակ թաշկինակ, ըստ ժամանակի նորույթի։ Թագաժառանգի փիլոնը, լանջի երկու կողմում բյուզանդական զարդապաստառով է, Կեռանի թիկնոցը ավելի պարզ է, կրծքի վերև ճարմանդած, որից առկախ թողնված է մի ժապավեն։

Նկ. 3-ում ունենք պալատականի մի ուրիշ տիպար՝ Դավիթ արքայահայրը, որ գլխին կրում է գդակաձև մի պարզ թագ, եզերված՝ գոհարներով: Նրա վրա առաջին անգամ հանդիպում ենք մեր ժամանակի նման դարձած օձիքով բաճկոնի, զույգ կոճակով միացած։ Վզի շուրջ կրում է մանյակ:

հայկական տարազ

Նկ. 4-ը կիլիկահայ զորավարի տիպ է, ներկայացված որպես «Վարդան»֊։ Գլուխը պաշտպանված է վերտավոր զրահով։ Իրանն էլ նույնպիսի զրահով պատած է, գոտկատեղում շարժական առանձին շերտավորումով։ Նախաբազուկները պաշտպանված են մետաղյա բազպանով։ Աջ ձեռքով բարձրացրել է հրամանատարական սուրը: Վզի շուրջ էշարֆով է պատած։

Նկ. 5 — Սարգիս Պիծակի այս հիանալի մանրանկարում համատեղված ենք գտնում կիլիկահայ ավագանու և ժողովրդական խավերի գլխավոր տիպերը։ Լևոն Դ-ը ծալապատիկ նստած է գահավորակի վրա, որպես գերագույն դատավոր։ Գլխին լատինատիպ թագ է կրում։ Ծաղկազարդ պարեգոտի կրծքի մեջտեղում և գոտկատեղում վակասաձև մի լայն շերտ է զարդարում։ Թիկունքին շուրջառ ունի, որով պատած է նաև ծնկները։ Նրա դիմաց ոտքի կանգնած անձը ջանսլերն (վարչապետ) է: Այս վերջինը մի պատկառելի ծերունի, թիկունքին կրում է զարդարուն փիլոն։ Նրա առջևի ծնկաչոք կինը ինչ-որ վիճում է դիմացը նստած երկու տղամարդկանց հետ։ Հետաքրքիր է էատկապես ծերուկի տարազը՝ կարճաթեզան պարեգոտի ուսընդանութ բացվածքով ու քղանցքի կողմնակի ճղվածքով։ Մեջքին կապել է նեղ, զարդարուն գոտի։

հայկական տարազ

Նկ. 6 — Հետևակ զինվորի տիպն են ներկայացնում գետին տապալած երկու զինվորները։ Նրանց սաղավարտը կոնաձև է։ Նրանցից միայն մեկի լանջն է պաշտպանված վերտավոր զրահով, իսկ տակից՝ մեջքից վար պատմուճանը հասնում է մինչև ծնկները, բազմաթիվ ուղիղ ծալքերով։ Երկու վահանից մեկը գմբեթարդ է, մյուսը՝ սուր կոնաձև։

ՏԱԽՏԱԿ 28

Կիլիկյան մեր մանրանկարչության մեջ բարեբախտաբար լայնորեն արտացոլում են գտել ժողովրդական տարազաձևերը, որոնցից ամփոփել ենք տխ. 28 և 29-ում։

t-28-2

t-28-3

հայկական տարազ

Նկ. 1 – 13-րդ դարում կիիկահայ հարս ու փեսայի պսակադրության զգեստավորման այս մանրանկարը հազվագյուտ մի հուշարձան է։ Երկուսն էլ «թագավորի և թագուհու» տարազ են կրում: Նկարիչը, սակայն, ցույց տալու համար նրանց խոնարհ ծագումը, հնարամտորեն մի փոքր վեր է բարձրացրել փեսայի քղանցքի ծայրը, որից պարզվում է նրա գեղջկական տրեխը։

հայկական տարազ

Նկ. 2, 3, 4 և 5 — Ժողովրդական տիպեր են։ Առաջին երկուսը կույր են և գրեթե նման զգեստավորումով, միայն գդակի ձևերն են տարբեր։ Նկ. 4-ի գլուխը փակեղավոր է, որով ծածկել է վիզն ու ուսերը։

Նկ. 5 — Ժողովրդական դասի կնոջական տարազ։ Սրա գլխի մազերը ամփոփված են հերացանցով, մի բան, որին առաջին անգամ ենք հանդիպում։ Ականջից կախ է խաչաձև օղ։ Կարճաթեզան պատմուճանը ծաղկանկար է։ Ոտներին կրում է մուճակ։

Վարի շարքում ունենք քաղաքաբնակ չորս անձեր և մի զինվորական: Նկ. 6-ը գլխաբաց է, պարեգոտը մինչև ծնկներն է հասնում, որի վրայից հագել է վերնաշապիկ։

հայկական տարազ

Նկ. 7-ը պատանի է, մուգ գույնի պարեգոտով մեջքը ամփոփված։ Բազուկներին ունի զարդական ժապավեն։ Ոտներին կրում է երկարաճիտ կոշիկներ։

Նկ. 8 — Ցած գդակ են կրում, նման ֆեսի։ Առաջին պլանի անձը երկար, բաց գույնի պարեգոտով է: Ուսերին գցած է մուգ գույնի երկար մի կերպաս, նման տոկայի, ծայրերը կրծքին ճարմանդած։ Սրանք մեզ թվում են օտարական։

Նկ. 9 — Զինվորականը կոնաձև սաղավարտ է կրում, իրանը պաշտպանված է վերտավոր զրահով, իսկ սրունքները՝ սռնապանով։ Վահանը փոքր է և բոլորշի: Ուսին ձգած է մի կերպաս-վերարկու։

ՏԱԽՏԱԿ 29

Այս տախտակում կան մի քանի հատկանիշներ. Նկ. 3, 6, 7 և 9-ը փակեղով են ծածկած իրենց գլուխը և վիզը: Պատմուճանները երկար են. ոմանք բազկի շուրջ զարդական ժապավեն են կրում, ինչ-որ, ըստ երևույթին, աստիճանավորի նշան պետք է որ լինի:

հայկական տարազ

Նկ. 1-ը կոնաձև գլխանոցով, մուշտակավոր մի ծերուկ է:

Նկ. 2-ը երկար պատմուճանով և վերարկուով ունևոր քաղաքացու տիպ է: Նկ. 4-ը թագանման գլխարկով և երիզազարդ պատմուճանով անմորուս մի անձնավորություն, թվում է օտարական։ Նկ. 5-ը հովիվ է։ Նկ. 6—10-ը տարազային փոքր այլազանությամբ քաղաքաբնակներ են։ Նկ. 11-ը սև գդակով ծերունի մի մուրացիկ է։

հայկական տարազ

Նկ. 12-ը մանկահասակներ են, երկար մինչև ծոծրակն իջած մազերով։ Նկ. 13-ում նրանք պատանության տարիք են թևակոխել, իբր այդ ժամանակի սովորության համաձայն, որոշ հանդիսությամբ, կարճացրել են նրանց մազերը։

Նկ. 14-ը դպրոց հաճախող մի պատանի է, կողքից առկախ է դպրոցական պայուսակ։ Սրա կապան ավելի երկար է։

հայկական տարազ

Նկ. 15-ը գրագիր է, թագանման գլխարկը անսովոր է և օտարոտի։

ՏԱԽՏԱԿ 30

13-րդ դարում հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման և մշակույթի ծաղկման գործում այնքան կարևոր դեր կատարած Զաքարյան տոհմից հազիվ Զքարե և Իվանե սպասալար եղբայրների բարձրաքանդակն է հասել մեզ, ագուցված Հառիճի եկեղեցու վրա։

Նկ. 1— Նրանց նույնանման բարձրադիր գլխանոցը բաղկացած է երկու մասից, թեթևակի կոնաձև մի խույր, որի վրա հաստատված է առաջամասում թագանման բարձր մի մաս, ճակատի վրա փոքր եռանկյունի բացվածքով, որը ետևի կո՚ղմից հանգուցվելուց հետո, ժապավեններից մեկը իջնում է կրծքի վրա, իսկ մյուսը՝ ծոծրակից վար առկախ, ինչպիսին տեսանք (տխ. 22, նկ.1) սպասավոր Շերենիկի մոտ։

հայկական տարազ

Երկու եղբայրների վերարկուն, երկար ու նեղ թեզանիքով, իջնում է ծնկներից վար, միապաղաղ պարզությամբ: Այդ մասին ավելի ճիշտ պատկերացում ունենք տխ. 22, նկ. 4-ում, մեկենաս Առաքելի կերպարում։ Կոշիկներն էլ հիշյալ մանրանկարում պատկերվածի նման պետք է որ լինեն։ Երկու եղբայրներն էլ պատկառազդու դեմք և երկճղված մորոլքով են։

Նկ. 2 — Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու որմանկարներից է (13-րդ դար), ուր պատկերված է Տրդատ Գ-ը, շրջապատված իր ավագանիով, որին ներկայացնում են Գրիգոր Լուսավորիչը, կալանավոր վիճակում։

հայկական տարազ

Նկ. 3-ը Սադուն Արծրունու որդու՝ Խութլու Բուղայի կերպարն է. Հաղպատի վանքի հարավային պատի որմանկարում։ Այդ հայ իշխանը, ինչպես Զաքարյան եղբայրները, մոնղոլների ենթակա Վրաստանի աթաբեկ և ամիր-սպասալար (երկրի կառավարիչ և զորապետ ) էր: Հետևաբար, նրա տարազը առավելապես հատուկ էր 13-րդ դարի պալատական իշխանի, որ իր վրա կրում էր անշուշտ մոնղոլականի ազդեցությունը։

ՏԱԽՏԱԿ 31

Նկ. 1 և 2-ը վերցված են Մշո Աոաքելոց վանքի փայտաքանդակ դռան (1134) ճակատամասի քանդակներից, ուր նույն շարքի վրա պատկերված են ձախից դեպի աջ՝ մի ձիավոր, գուրզը ձեռին և բոլորակ վահանը կողքին։ Նրա դիմացի հեծյալը՝ հավանաբար որպես ս. Գևորգ, զգետնել է վիշապը ձիու ոտների տակ և նիզակով խոցել:

հայկական տարազ

Նկ. 2-ում շեփորող հետիոտն անձը կրում է երկար, շերտավոր պարեգոտ, մեջքից վար գոտիով ամփոփված։ Գլխին կրում է ցածր գդակ, շուրջը փաթույթով։ Նրա առաջից արշավում են զրահազգեստ երկու ձիավոր, որոնցից մեկը երկարաշեղբ սուրն է մեկնել, իսկ նրա առջևինը՝ սպառնական բարձրացրել է գուրզը։

հայկական տարազ

Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել «Սասունցի Դավիթ» մեծ դյուցազնավեպը և անհիմն չի լինի ենթադրել, թե վերոհիշյալ քանդակի ռազմական դրվագը ներշնչված է հենց հերոսական այդ վեպի ոգով:

հայկական տարազ

Վարի շարքում զետեղել ենք թաթարական տիրապետության ենթակա (13—14 րդ դդ.) մի քանի հայ իշխանների քանդակները, որոնց տարազի վրա բացահայտ է նրանց ազդեցությունը: Նկ. 3 – Ամիր Հասան՝ որսորդ, Նկ. 4 և 5 — Էաչի և Բարդել իշխաններ։ Նկ. 6-ը Վասակ Խաղբակյանը ընտանիքով։

You may also like...