Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ներկայումս բնակվում են սակավաթիվ հայեր: Մայրաքաղաք Բանգիում գործում է հայկական փոքրիկ մատուռ, որը կառուցել են լիբանանահայերը: Մատուռի գոյությունը վկայում է, որ Կենտրոնական Աֆրիկայում հայերը մեծ թիվ են կազմել:

ԿԱՀ-ի վարչակարգը կազմավորողը նույնպես եղել է լիբանանահայ: Կենտրոնական Աֆրիկայում ադամանդի բիզնեսով է զբաղվում բելգիաբնակ, ծնունդով Հալեպից Հայկ Արսլանյանը, ում ընկերությունը Աֆրիկայից արտահանվող ադամանդի ծավալներով խոշորագույններից է աշխարհում: Նա նաև Բելգիայում ՀՀ պատվո հյուպատոսն է:

You may also like...