Ծովակալ Լազար Մարկոսի Սերեբրյակով

Լազար Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ծնվել է 1795թ. Կարասուբազարում (ներկայումս Բելոգորսկ) ազնվականի ընտանիքում: Սերեբրյակովն ամուսնացած է եղել Անաստասիա Մուրզաեւայի հետ (նրա ընտանիքը Ղրիմում շատ հայտնի էր), ունեցել է երկու որդի` Մարկոսը եւ Եգորը եւ մեկ դուստր` Եկատերինան:

18 տարեկանում Սերեբրյակովը դարձավ Սեւծովյան նավատորմի կամավորական, 23 տարեկանում` միչման, 45 տարեկանում` առաջին կարգի կապիտան: Մեկ տարի անց` կոնտր-ադմիրալ էր, իսկ 1848թ.` փոխծովակալ եւ 1856թ.` ծովակալ: Ռուսական նավատորմի սպայական կորպուսում ծառայում էին միայն օժտված մարդիկ, եւ նրանցից շատերի անուններն արձանագրված են համաշխարհային պատմության էջերում: Իսկ հայազգի Սերեբրյակովն առաջին հայ նավատորմային սպա դառնալու համար պետք է օժտված լիներ յուրահատուկ շնորհներով: Շարունակություն

You may also like...