Ծափահարենք Դպրոցասերը

Հայ կյանք, 15 մարտ, 1931թ., թիվ 4։ Պատկերազարդ երկշաբաթաթերթ, Փարիզ

Փետրվարի 22-ի իր հաճելի ցերեկույթովն ու շատ հաջող ցուցահանդեսովը՝ Դպրոցասերը անգամ մըն ալ հանրային ուշադրությունը կը հրավիրե իր վրա։

Ոչ ոք կ’անգիտանա թե անիկա բազմօգուտ հաստատություն մըն է և թե անիկա կ’ապրի մեծ կամ պզտիկ նվիրատուներու օժանդակությամբ։

Արդ, ի՞նչ եղած է իր գործունեությունը ութը տարիէ ի վեր, այսինքն այն օրեն ի վեր, որ թողնելով Պոլիսը՝ անցավ ան Սելանիկեն, Մարսիլիայով, գալ վերջնականապես տեղավորվելու համար Ռենսիի այսօրվան սեփական շենքին մեջ։

Կ’արժեր հակիրճ վերաքաղ մը ընել։

Դպրոցասեր տիկնանց վարժարանի չափահաս սանուհիները հայկական տարազով (Լուսանկարված փետրվարի 22-ի ցերեկույթին առթիվ)

Դպրոցասեր տիկնանց վարժարանի չափահաս սանուհիները հայկական տարազով (Լուսանկարված փետրվարի 22-ի ցերեկույթին առթիվ)

Տեղեկությունները որոնք տրվեցան մեզի այս մասին՝ բնույթը ունին, արդարև, հասարակական բոլոր խավերն ալ շահագրգռելու։

Ընդհանուր կերպով մը խոսելով, այս ութը տարվան ընթացքին՝ Պոլիսեն դուրս, Դպրոցասերը խնամած է շուրջ 680 որբուհիներ։ Թիվ մը՝ որ կրնա շատ բան պատմել՝ միմիայն նյութական հանձնացումի կողմեն եթե առնենք խնդիրը։

Դպրոցասերի հիմնական տեսակետը խնամարկության այս գործին մեջ՝ եղած է ոչ թե հանդիսանալ սոսկ ապաստարան մը, այլ մանավանդ՝ իսկապես ընտանեկան և կրթական բույն մը։

Դպրոցասերի փոքրիկ սանուհիները (Լուսանկարված փետրվարի 22-ի ցերեկույթին առթիվ)

Դպրոցասերի փոքրիկ սանուհիները (Լուսանկարված փետրվարի 22-ի ցերեկույթին առթիվ)

You may also like...