Խորաններ

Իջման սուրբ խորան

Իջման սուրբ սեղանը գտնվում է Մայր Տաճարի կենտրոնական մասում, անմիջապես գլխավոր գմբեթի տակ: Խորանը տեղակայված է ճիշտ այն վայրում, որտեղ Ս. Գրիգոր Լուսավորչին տեսիլքի մեջ երևաց Աստծո էջքը հողի վրա, որտեղ Աստված ոսկե մուրճով հարվածեց ու ցույց տվեց ճիշտ այն վայրը, ուր պիտի կառուցվեր Մայր Տաճարը:

Գլխավոր խորան

Գլխավոր խորանը պատված ու զարդարված է բազմաթիվ զարդանախշերով: Խորանի գեղեցկությունն ու հիասքանչ տեսքն առավել արտահայտված է իր պարզ կառուցվածքի մեջ:

Հրեշտակապետաց խորան

Հրեշտակապետաց խորանը տեղադրված է գլխավոր զանգակատան ներսում, տաճարի առաջնամասում, այն կառուցվել է 1664թ. Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից:
Զանգակատունն ու խորանը նվիրված են հրեշտակների երկնային զորքին, որոնք հայտնվել էին Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում:

 

 

 

Ս. Ստեփաննոս Նախավկայի խորանը

Մայր Տաճարի ներսի հյուսիսային կողմի խորանը նվիրված է ս. Ստեփաննոս Նախավկային:
Եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ երկու վկաներ` կանգնած խորանի տարբեր կողմերում, հոգևորականների և հավատացյալ աշխարհական ժողովրդի կողմից վկայություն են տալիս ձեռնադրվողի հավատքի և արժանավորության մասին, վկայում նրա հոգևոր և մտավոր կարողության, կրթության ու արժանիքների, նրա առաքինի վարքի մասին:

 

 

 

Ս. Հովհաննես Մկրտչի խորանը

Մայր Տաճարի հարավային կողմի խորանը նվիրված է Ս. Հովհաննես Մկրտչին:
Քրիստոնեական եկեղեցում Քրիստոսին առավել մոտ և հավատարիմ անձինք, որոնք ավելի շատ էին շփվում ու շրջում Քրիստոսի հետ, Մարիամ Աստվածածինը, Հովհաննես Մկրտիչը և Ստեփաննոս Նախավկան էին: Այսպիսով` Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Ստեփաննոս Նախավկայի խորանները լրացնում են Ս. Մարիամ Աստվածածնի ավագ խորանը: Սուրբ Պատարագի ժամանակ այս երեքը միաձուլվում ու մեկ են դառնում և իրենց միասնական աղոթքն առաքում առ Աստված:

 

 

You may also like...