Խոսք ամանորի

Հայրենիքի ձայն, 1 հունվարի, 1975թ., թիվ 1 (493)

Սփյուռքահայ իմ հայրենակիցներին ու բարեկամներին, «Հայրենիքի ձայնի» բոլոր ընթերցողներին ի սրտե ցանկանում եմ երջանիկ Նոր տարի, առողջություն, հաջողություն: Սփյուռքում ապրող հայ երգահանները, խմբավարները, երաժիշտները, ուսուցիչները շատ մեծ ու շնորհակալ գործ են կատարում, որը արժանի է բարձր հարգանքի ու ջերմ բարեմաղթությունների: Սփյուռքում հասակ առնող բոլոր հայ մանուկներին ցանկանում եմ, որ մայրենի լեզվի հետ միասին ճանաչեն ու սիրեն հայ երգն ու երաժշտությունը և միշտ նվիրված լինեն մայր հայրենիքին` Սովետական Հայաստանին:

Էդգար Հովհաննիսյան
կոմպոզիտոր

You may also like...