Խոսուն շարժանկարը պիտի փոխարինե՞ թատրոնը

Հայ կյանք, 31 յունուար, 1931թ., թիվ 1։ Պատկերազարդ երկշաբաթաթերթ, Փարիզ

Ֆրանսիական շարժանկարի հայազգի նշանավոր արվեստագետ Մաքս Մաքսուտյան, որուն դիմած էինք իր կարծիքը ունենալու համար թե՝ «Խոսուն շարժանկարը թատրոնին տեղը պիտի բռնե՞», մեզ ուղարկած է վերոհիշյալ նամակը, զոր կը հրատարակենք ամենամեծ հաճույքով իր վերջին լուսանկարի հետ, զոր նույնպես ազնվությունը ունեցած է ուղարկելու, թերթին հաջողություն և հարատևություն մաղթելով, և խոստանալով մեզ իր աջակցությունը։ Ստորև կուտանք վերոհիշյալ նամակին թարգմանությունը։

1931(1)-5

Խոսուն շարժանկարը պիտի փոխարինե՞ թատրոնը

Չեմ կարծեր, որ թատրոնը — որ ամենահին ժամանակներե ի վեր ժողովուրդին համար պահանջ մը եղած է — վախնալու տեղիք ունենա այն հրաշալի գյուտեն, որ խոսուն սինեման է այսօր։

Երբ այս վերջինը իր վերջնագույն ֆորմուլին հասնի զորս տակավին կ’անգիտանանք, ան իր սեփական ազնվականության տիտղոսները յուրացուցած պիտի ըլլա, առանց սակայն կարենալ տիրապետելու իր անսասան երեցը։

Նախ և առաջ հարևանցիորեն կարծվածեն շատ ավելի իրարմե տարբեր ֆորմուլներ են անոնք, և որոնց յուրաքանչյուրը մեր մեջ կը ստեղծե տարբեր հեղաշրջումներ, մտորումներ, կը հասնի տարբեր նպատակակետի մը։

Իբրև թատրոնի դերասան, ես կը պահեմ անոր հանդեպ բովանդակ սերս, ամբողջ հավատքս։

Համր սինեմայի արվեստագետ, ես ունիմ անոր նկատմամբ խորունկ երախտագիտություն։

Թարգման խոսուն ֆիլմի, կը փորձեմ անոր ծառայել իմ բովանդակ կարելիությամբ։

Մաքսուտյան

You may also like...