Խալիբյան վարժարան

Խալիբյան վարժարանը հիմնադրվել է Ղրիմում, 1858-ին` Հարություն Խալիբյանի միջոցներով և Գաբրիել Այվազովսկու նախաձեռնությամբ: Այն մասնավոր շենքում տեղակայված գիշերօթիկ էր: Ուներ ձրիավարժ, թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ: Պահվում էր եկեղեցու գումարներով, Խալիբյան մուծումներով և սաների վճարով: Վարժարանի սաները ստանում էին գիմնազիական կրթություն:

Խալիբյան վարժարան

Խալիբյան վարժարանի շենքը

Դասավանդվում էին հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, թվաբանություն, երկրաչափություն, պատմություն, աշխարհագրություն, կրոն, նկարչություն, գեղագրություն, մարմնամարզույթուն, ֆիզիկա, քիմիա: Տեսուչներ են եղել Գ. Այվազովսկին, Ս. Տիգրանյանը: Վարժարանն ուներ հիվանդանոց և տպարան, որտեղ հրատարակվում էին դասագրքեր, գեղարվեստական, պատմական, թարգմանական և եկեղեցական գրականություն: Փակվել է 1871-ին:

ՀՍՀ, հատոր 4

You may also like...