Լույս տեսավ Պարույր Մասիկյանի «Կոտրած խաչեր» գիրքը

«Սփյուռք», 21 փետրվարի, 1959թ., թիվ 2, Բեյրութ

Լույս տեսավ Պարույր Մասիկյանի «Կոտրած խաչեր» գիրքը։ «Սևան» հրատարակչություն։

Սփյուռքի հայ արձակագիրներուն մեջ ինքնատիպ դեմք մըն է Պարույր Մասիկյան՝ իբրև պատմվածքներու հեղինակ ու երգիծաբան։ Իր արագ, ջղուտ և խիտ ոճը, իր պարզ, հագեցած լեզուն, իր անսպառ հումորը, իր բանաստեղծական զեղումները, իր խորապես մարդկային հոգեհատակը զինք կը դարձնեն գաղթահայ մեր ամենեն վավերական արձակագիրներեն մեկը։ Մարդկայնական խորքին վրա իր քանդակած հայկական տիպարներն ու վիճակները զինք կդարձնեն մեր ամենեն հայեցի գրագետներեն մեկը, վասնզի Մասիկյանի պատմվածքներուն մեջ լիովին կը ցոլանա մեր կյանքը։ Ս. Ս.

You may also like...