Լույս է տեսել սփյուռքում

Սովետական Հայաստան, թիվ 1, 1982թ.

Աստվածաշնչյան առասպելներն ու լեգենդները հանրամատչելի ձևով վերապատմելու շատ փորձեր են արվել։ Նրանցից լավագույնը հավանաբար լեհ ականավոր գրող ու գիտնական Զենոն Կոսիդովսկու «Բիբլիական ավանդապատումներ» գիրքն է, որ բազմաթիվ վերահրատարակություններ է ունեցել, թարգմանվել է ռուսերեն, 1970 թվականին լույս է տեսել նաև հայերեն։ Եվ ահա Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խորհրդով այդ առասպելներն ու լեգենդները վերապատմելու փորձ է արել նաև սփյուռքահայ նշանավոր բանաստեղծ Եղիվարդը։

Լույս է տեսել սփյուռքում

«Լուսամատյան» է կոչվում այն շքեղ ու պատկերազարդ գիրքը, որի մեջ հավաքված են այդ վերապատմված լեգենդներն ու առասպելները։

Գրքի նախաբանում Շահե Արքեպիսկոպոսը գրում է. «Ներկա հատորը գինն է հայ մշակույթին ու հայ արվեստին հանդեպ անսահման այն խանդաղատանքին, զոր վաղ պատմութենեն մինչև այսօր Նորին Ս. օծության Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ունեցած է, բանիվ և գործով։

…Բարձր ճաշակի ապահով իր դատողությունը և գրական մեր իրականության խոր ծանոթությունը թելադրեցին Նորին Սրբության ընտրությունը նկարչին եւ բանաստեղծին, հանձին Ալեքսան Յարալյանի և Եղիվարդի»։

Լույս է տեսել սփյուռքում Լույս է տեսել սփյուռքում

Հիրավի, Եղիվարդի վերապատումները կուռ են, հստակ, կրում են հեղինակի բանաստեղծական անհատականության վառ կնիքը, իսկ հայրենի նկարիչ Ա. Յարալյանի պատկերազարդումները, որոնցից նմուշներ ենք տպագրում, կատարված են վարպետությամբ ու նյութին պատշաճ ոճով։

You may also like...