Թուրքմենստան

Թուրքմենստանի հայ համայնքը ձևավորվել է 18-րդ դարավերջին։ Այժմ երկրում բնակվում է շուրջ 25 հազար հայ, ովքեր հիմնականում գաղթել են Հայաստանի հարավից և Արցախից։
Խորհրդային շրջանում բազմաթիվ թուրքմենահայեր զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, ներկայումս նրանց գերակշիռ մասն արհեստավորներ և առևտրականներ են։
Թուրքմենահայությունը հիմնականում բնակվում է Աշգաբադ, Թուրքմենբաշի, Մարի, Թուրքմենաբադ քաղաքներում։
Արդեն 12 տարի է՝ Թուրքմենստանում ՀՀ դեսպանությանը կից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ հայոց լեզու և գրականություն են ուսանում տասնյակ թուրքմենահայեր։ Նրանցից շատերն այսօր սովորում են Երևանի բուհերում՝ պետական պատվերի շրջանակում սփյուռքահայությանը հատկացվող տեղերի հաշվին։
Հայ ազգային և մշակութային տոները նշվում են Թուրքմենստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ՝ թուրքմենահայության ներկայացուցիչների մասնակցությամբ։

You may also like...