Թափորը

Աղբյուր՝ Մ. Աճէմէան, Սուրիահայ տարեցոյց, 1924թ., Հալէպ 1924

Միհրան Ս. Նաճարեան

222

Միհրան Ս. Նաճարեան

Հուշատետրես

Արյունոտ օրերեն անմիջապես հետո էր, հազիվ մտաբերած էինք, թե հայ աշխարհի փառքն ու պարծանքը կազմավորողներուն, վեհանձնորեն հայրենիքի ազատագրությանը ձգտող թանկագին ու անզուգական ռահվիրաներուն՝ անագորույն ձեռքերով հոշոտված հոգիները, գոնե պետք է անմահացնեինք շատ վայելչորեն։

…Այսպես, թե տարագրութենեն տակավին փրկված գոհարիկ հայ սերունդը, կը փութար անգլիական ազատարար բանակին Հալեպի մուտքեն անմիջապես հետո, 1919 թվականին, իր հարգանքի ուղերձը տալ նահատակված, մեկ միլիոնեն ավելի ննջեցյալներուն, որոնց անթիվ հիշատակությունները զարթնումի թելադրություններ կուտային ավելորդ անարժաններուս։

…Առավոտ մը՝ — արևածագին — Հալեպի հայոց եկեղեցվո կոչնակը կավետեր խորհրդավոր ու սահմռկեցուցիչ սուգի պաշտամունք մը՝ ուղղված հանուր ժողովրդին, հրավեր մը ամբողջ հասարակության սրտերուն հղված։

Սգավոր թափորը… առա՜նց դագաղի։ Որբ-որբուհիները երկու շարքի վրա պատած էին սգակիրները՝ երբ կրոնավորն ու աշխարհականը՝ բոլորն ալ սևեր հագած գլխիկոր կառաջանային լայն պողոտաներեն, հասնելու մարդկության ապագա հանգստարանը՝ որ անհոգ ու անտարբեր կը սպառե ու կը խլե շարունակ տիեզերքը վայելող բյուրավոր էակներու դիակները։

223

Թափորը

Թափորը առաջնորդող Զեյթունի քաջարի մարտիկները — պատերազմի ընթացքին Ամանոս՝ Հայ լեռան հարազատ պահապանները — իրենց առաջ ունենալով հայկական մետաքսյա եռագույնը՝ կը քալեն դանդաղորեն, թերևս անոնք, այդ վայրկյանին մեջ իսկ կողբային, հերոս ժողովրդի մը ճղակոտորումը։ Իրենց կը հաջորդեին Վանի, Կարնո, Խարբերդի, Տիգրանակերտի, Սասնո, Կեսարիո և Սեբաստիո և այլ գավառացիներու անմխիթար բեկորները, յուրաքանչյուրը առանձին-առանձին խմբերով և ծաղկեպսակներով։ Բոլորին սրտերը խավարի, սուգի և կսկիծի փոթորիկներով շրջապատված էին. լռությո՜ւն ու վիշտ կիշխեր թափորին շուրջ…

* * *

Ահավասիկ գերեզմանոցը, վշտի ու տառապանքի հանգստարանը։ Հոն Բարդուղիմեոս հայրը, Զեյթունի պատմական հերոս վարդապետը՝ իր արցունքոտ աչքերը հայկական եռագույնով կսրբե, հազիվ մի քանի սրտաճմլիկ խոսքերով միայն կարող կըլլա անվերջ հարգանքի ուղերձը տալ իյնող նահատակներուն։

…Ու անվերջ հեծեծանքի և սրտամորմոք դառն արցունքներու տարափե մը վերջ, սգակիր հայությունը կը ցրվի, օրվան մեծ սուգի հիշատակին տպավորության տակ։

Բեյրութ

You may also like...