Թաիլանդ

Սիամում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 17-րդ դարին: Վերջին տվյալներով՝ Թաիլանդում բնակվում է 40-50 հայ, ովքեր հաստատված են հիմնականում Բանգկոկում: Նրանք զբաղվում են շինարարությամբ, ոսկերչությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ: Թաիլանդում հայկական կազմակերպություններ և եկեղեցիներ չեն գործում:

Կրոնական արարողությունները կազմակերպվում են Բանգկոկի ավետարանական եկեղեցիներում` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդի մասնակցությամբ: Հայերը համախմբված են Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության շուրջ (ՀՀ պատվավոր հյուպատոս` Նորայր Տեր-Գևորգյան):

You may also like...