Եգիպտահայ նկարիչ Սիմոն Սամսոնեանի պատվաբեր հաղթանակը

Սփիւռք, 4 ապրիլի, 1959թ.։ Պէյրութ

Սամսոն Սամսոնյան

Սամսոն Սամսոնյան

Արվեստի բարեկամներու ընկերության կազմակերպությամբ և Արաբ Միացյալ Հանրապետության նախագահ Քամալ Աբդել Նասերի նախագահությամբ՝ երկուշաբթի, 9 մարտի 1959 Մշակույթի և Ազգային Ուղղության նախագահ՝ Մեթր Սարուաթ Օքաշա բացումը կատարեց «Սալոն տիւ Քէր»-ի 35-րդ նկարչական ցուցահանդեսին։

Այս տարի ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կը բերեին 83 եգիպտաբնակ ամենազգի նկարիչներու կարգին հայ արվեստագետներեն Աշոտ Զորյան, Սիմոն Սամսոնյան, Անժել Կարինյան և Սիմոն Շահրիկյան։

Բացման խոսքեն ետք, ընկերության նախագահ՝ պր. Աթա Աֆիֆի կատարեց մրցանակաբաշխությունը, բեմ հրավիրելով տարվան լավագույն նկարիչները, որոնց կարգին Սիմոն Սամսոնյան, արժանանալով նաև ընկերության մրցանակ ստացած առաջին հայու պատվին։

Իսկ Աշոտ Զորյան ստացավ Ֆրանսուա Թակերի մրցանակը։

Սիմոն Սամսոնյան ծնած է Թուրքիա՝ 1915-ին։ Մանկությունը անցուցած է Հունաստան և 11 տարեկանին եկած է Եգիպտոս։

1959(8)-9-Samson-Samsonyan-2 1959(8)-9 копия 3

You may also like...