Գևորգ Էմին

«Սփյուռք», 21 փետրվարի, 1959թ., թիվ 2, Բեյրութ

Գևորգ Էմին

Գևորգ Էմին

Հայաստանի մեջ միջին տարիքը թևակոխած տաղանդավոր բանաստեղծներն ու գրագետները մեկե ավելի են։ Անոնցմե շատեր, բարձունքի մը հասնելե ետք, մեր հիացմունքն ու հարգանքը շահելե հետո, իրենց վայել բարձրության վրա կը մնան, աշխատելով ամրակուռ խարիսխներ նետել ու մնայուն տախտակներ արձանագրել։

Իսկ Գևորգ Էմին, քառասունի լիությանը մեջ, այն բացառիկ բանաստեղծներեն է, որոնք գագթ մը նվաճելե ետք, կանգ չեն առներ և մեր ժողովրդի ոգիին թափանցելու խորունկ վճռակամությամբ կառաջանան և առավելաբար կը մշակեն ազգային ոգիին ներաշխարհը հուզող նյութեր։

You may also like...