Գևորգյան հոգևոր ճեմարան

1869 թ. մայիսի 18-ին Մայր Տաճարից դեպի հյուսիս-արևելք, մոտավորապես 600 քայլ հեռավորության վրա, Գևորգ Գ Կաթողիկոսի ջանքերով դրվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի շենքի առաջին հիմնաքարը։ 1874 թ. ուսումնական տարեսկզբին շենքն արդեն պատրաստ էր։
Նախապես ճեմարանում դասավանդում էին ժառանգավորաց դպրոցի դասախոսները` Անդրանիկ-Սուքիաս վրդ. Ղազարյանը, Հովհաննես վրդ. Երեմյանը, Արիստակես վրդ. Սեդրակյանը, Գևորգ վրդ. Սուրենյանը, Վահան վրդ. Բաստամյանը։ Վերակացու էր Պողոս Ճեպճեպյանը։
Գևորգյան ճեմարանը ժամանակի միակ ուսումնական հաստատությունն էր, որտեղ դասավանդվում էին նաև մանկավարժություն, հոգեբանություն, տրամաբանություն և փիլիսոփայություն, մեծ տեղ էր տրվում հայ ժողովրդի պատմությանը, գրականագիտությանը, մատենագրությանը, ազգագրությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը, նկարչությանը և այլն։
Մակար Ա Կաթողիկոսը 1888 թ. սեպտեմբերի 16-ին ճեմարանի կանոնադրությանը ավելացրել է մի հավելված, որով կրթօջախի հիմնական նպատակն էր համարվում հոգևորականների պատրաստումը։ Ճեմարանն իր 43-ամյա գոյության ընթացքում տվել է 43 հոգևորականներ, ուսուցիչներ, ովքեր իրենց հերթին կրթել են հազարավոր ուսանողների։ Ճեմարանի հայտնի շրջանավարտներից են՝ Տ. Գևորգ Զ Կաթողիկոս Չորեքչյան, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյանց, Կարապետ Եպս. Տեր-Մկրտչյան, Կոմիտաս Վարդապետ, Երվանդ Տեր-Մինասյան, Արշակ Տեր-Միքելյան, Մանուկ Աբեղյան, Նիկողայոս Ադոնց, Ստեփան Մալխասյան, Ավետիք Իսահակյան, Ակսել Բակունց, Լևոն Շանթ և դեռ տասնյակ ու հարյուրավոր հոգևորականներ և ուսուցիչներ։
1917 թ. դեկտեմբերին Ամենայն Հայոց Գևորգ Ե Կաթողիկոսը և Գևորգյան ճեմարանի վերատեսուչ Գարեգին եպս. Հովսեփյանը, հաշվի առնելով հայ ժողովրդի այդ օրերի ողբերգական վիճակը, ստիպված ժամանակավորապես փակել են ճեմարանի դռները:
38-ամյա (1917-1945թթ.) ընդմիջումից հետո, 1945 թ. նոյեմբերի 1-ին հոգևոր ճեմարանի դռները կրկին բացվել են ուսումնատենչ հայ երիտասարդների առջև, ովքեր, ուսանելով 6 տարի, պետք է կարողանային դառնալ ճշմարիտ սպասավորները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Բացմանը ներկա էին անվանի գիտնականներ և նախկին ճեմարականներ՝ Ստ. Մալխասյան, Երվանդ Շահազիզ, Ավ. Իսահակյան և ուրիշներ։
Գերագույն Հոգևոր Խորհրդի 1945 թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ և վավերացմամբ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանի ռեկտորի (վերատեսչի) պաշտոնը հանձնվել էր ժամանակի ճանաչված անգլերենի մասնագետ և մանկավարժական մեծ փորձ ունեցող ուսուցիչ Մինաս Մինասյանին։
Նորընտիր Տ. Տ. Գարեգին Բ ազգընտիր սրբազնագույն Հայրապետի եռանդուն ու անմիջական ջանքերով փոխվել էր Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ղեկավարությունը։ Վեհափաո Հայրապետը առաջարկում էր մեծացնել նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։ Գարեգին Բ Հայրապետի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ են մտցվել ուսումնական ծրագրերում։ Բարձր մակարդակով դասավանդումն ապահովելու համար ճեմարան էին հրավիրվել մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտությունների թեկնածուներ։
2001-2002 թթ. ուսումնական տարում Գևորգյան հոգևոր ճեմարանը ստացել է  բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ճեմարանին տալիս է հոգևոր համալսարանի կարգավիճակ` հաշվի առնելով նորացված կրթական ծրագրերը: Մշակվում են ծրագրեր` ճեմարանի շրջանավարտներին մագիստրոսի աստիճան շնորհելու նպատակով:
 2002 թվականից տեր և տիկին Գևորգ և Սիրվարդ Հովնանյանների հովանավորությամբ վերանորոգվել են ճեմարանի լսարանները, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։ Լսարանները շահագործման են հանձնվել 2003-2004 ուս. տարվանից։
Հոգևոր ճեմարանում դասավանդվում են կրոնական, բանասիրական, պատմական, երաժշտական և փիլիսոփայական գիտություններ։ Ուսումնական ծրագիրն այնպես է կազմված, որ առաջին երեք լսարանների ուսանողները գլխավորապես ուսումնասիրում են հայագիտական առարկաներ, իսկ բարձր լսարանները, գրեթե ամբողջությամբ, ուսումնասիրում են կրոնական առարկաներ և մասնագիտանում դրանց մեջ։
Ա լսարանում դասավանդվում են` Նոր Ուխտ, Հին Ուխտ, Քրիստոնեական, եկեղեցական երաժշտություն, վարք Սրբոց, տոնագիտություն, գրաբար, հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, անգլերեն, ռուսերեն, սոլֆեջիո։
Բ, Գ, Դ լսարաններում այս առարկաներին գումարվում են ևս տասնմեկը. «Հայ եկեղեցու պատմությունե, «Նոր Կտակարանի մեկնությունե, «Եկեղեցական մատենագրությունե, «Կրոնների պատմությունե, «Արդի կրոնական աղանդներե, «Հին հունարենե, «Հոգեբանությունե, «Ժամանակարգությունե։
 Դ լսարանում ավելանում են` «Հովվական աստվածաբանությունե, «Ընդհանուր եկեղեցու պատմությունե, «Շարականագիտությունե։
Վերջին երկու Ե և Զ լսարաններում հումանիտար առարկաների մեծ մասն իրենց տեղը զիջում են հետևյալներին`«Քարոզխոսաթյունե, «Հայ եկեղեցու դավանանքե, «Նոր Կտակարանի մեկնությունե, «Գործնական ծիսագիտությունե, «Հայրաբանությունե, «Տոմարագիտությունե, «Քրիստոնեական բարոյագիտությունե, «Մեկնություն և մեկնաբանությունե, «Գործք Աոաքելոցե, «Ձեռագրագիտությունե, «Հայ միջնադարյան դպրոցների պատմությունե, «Ազգային սահմանադրությունը և «Պոլոժենիեե, «Էկումենիկ շարժման պատմությունե, «Արդի աստվածաբանություն, «Փիլիսոփայությունե, «Տրամաբանությունե։ Հոգևոր Ճեմարանում դասավանդվող աոարկաների ընդհանուր թիվը 40 է։
Ուսանողները Գ լսարանի վերջում ստանում են դպրության չորս աստիճաններ, իսկ Զ լսարանում տարբեր առարկաներից բանավոր քննություն հանձնելուց հետո ձեռնադրվում են սարկավագ։ Քննական հանձնաժողովի առջև ավարտական քննությունները հանձնելով, ուսանողն իրավունք է ստանում պաշտպանելու իր ավարտաճառը։ Աշխատանքն ավարտելուց և ներկայացնելուց հետո ուսանողները պաշտպանում են այն հանձնաժողովի անդամների, հոգևորականների, մյուս ուսանողների, հարազատների ներկայությամբ։ Դրական գնահատական ստանալուց հետո միայն Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողին շնորհվում է աստվածաբանության բակալավրի աստիճան։
Հոգևոր դաստիարակությունն ու կրթությունը միշտ կարևորվել է Հայ եկեղեցու առաջնորդների, մասնավորապես, կաթողիկոսների կողմից: Ճեմարանների առջև դրված նպատակները ժամանակի ընթացքում փոփոխվել են: Այն տարիներին, երբ Հայ եկեղեցին զբաղվել է հոգևոր և աշխարհիկ հարցերով, առավել կարևորվել է հոգևորականների կատարյալ կրթություն ստանալու խնդիրը, որովհետև նրանք իբրև ուսուցիչներ պետք է ծառայեին ժողովրդին: Այսօր ճեմարանի դասախոսներն ու աշխատակազմը փորձում են բարձրացնել կրթական մակարդակը` կիրառելով գիտության ու մանկավարժության ժամանակակից մեթոդները:

You may also like...