Գրիգոր Լուսավորչի եկեղեցին Սուրբ Հարություն Տաճարում

Սուրբ Հարության Տաճարի ներսում, Սուրբ Ղունկիանոսի սեղանից երկու մետր հեռավորության վրա է գտնվում Հանդերձից բաժանման սեղանը, որը հայոց սեփականությունն է: Նույն ուղղությամբ դեպի արևմուտք առաջ գնալով անփեղկ դուռ է երևում, որը քսանինը աստիճաններով իջնում է դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Գյուտ Խաչի տեղում կառուցվել է Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցու Ավագ Սեղանի մոտ պատուհանաձև բացվածք կա, որն ըստ ավանդության Հեղինե թագուհու նստած վայրն է եղել, երբ նա հայտնաբերել է Քրիստոսի Խաչափայտը:
Քրիստոնեական եկեղեցու հայրերից Կյուրեղ Երուսաղեմացին իր վկայության մեջ փաստել է, որ իր օրոք հավատացել են Տիրոջ իրական Խաչափայտը Գյուտին, սակայն ըստ նրա` հավատքի իրական հողը պակաս է եղել: Նա երբ խոսել է Խաչի մասին, չի հիշել Հեղինե թագուհուն:
Հեղինեի ձեռամբ կատարված Խաչի Գյուտը բավական մանրմասն պատմել են Ամբրոսիոսը, Ռուփինոսը, Կյուրեղ Ալեքսանդրացին, Սոզեմինոսը և Թեոդորետը: Նրանցից ոմանք նշել են, որ Խաչի հետ գտնվել են նաև Խաչի բևեռները և Պիղատոսի տախտակը:

You may also like...