Գազավոն Կամսարականի վանքը Երուսաղեմում

Գազավոնի վանքը գտնվում է Հարության Տաճարի մոտ: Ինչպես Անաստաս վարդապետը հաստատում է. «Գազավոնի վանքը, որ հանուն Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի ի մեջ քաղաքին դռանն Հարության»: Այս հիշատակությունից բացի ուրիշ որևէ տեղեկություն չունենք, բայց այս հիշատակարանը և վանքի կիսավեր շենքն արդեն հաստատում են նրա հայկական գոյությունը:

Երուսաղեմի հայոց հին վանքերն ընդհանրապես հիշատակվում են իրենց հիմնադիրների անունով: Շատ քչերն են, որ իրենց իսկական անունով են հիշվում: Այդ քչերից է Գազավոնի վանքը, որը կրում է թե՜ հիմադրի, թե՜ վանքի անունը: Գազավոնը Կամսարական նախարարական տան անուն է. Նախարարությունն ունեցել է նույն անունով երեք պատմական անձեր: Գազավոն որդի Սպանդարատի (386թ.), Գազավոն որդի Հրահատի (426թ.), Գազավոն հայր Զավրատի (VI դար): Այժմ այս նույն տեղում գտնվում է հույներին պատկանող վանք:

You may also like...