Արմենակ Ալաչաչյան. «Փոքր Հայաստանի» մեծ բասկետբոլիստը

Խորհրդային տարիներին Հայաստանն ամբողջ աշխարհին հայտնի էր իր մարզիկներով. առաջին ալպինիստ-ժայռագնացները, թեթևատլետները, ֆուտբոլիստները: Այս համարում կպատմենք հայրենյաց բասկետբոլի լեգենդ Արմենակ Ալաչաչյանի մասին:
Արմենակը 1930-ին Ալեքսանդրիա` Եգիպտոս է ծնվել: Բասկետբոլի ապագա լեգենդի ընտանիքը ապրում էր քաղաքի «Փոքր Հայաստան» շրջանում: Տան կողքը մարզադաշտ կար` ստադիոն ու Արմենակն արդեն վեց տարեկանից սկսեց սպորտով զբաղվել, նախ թեթև ատլետիկայով ու ֆուտբոլով, ապա, 12 տարեկանից` բասկետբոլով: Ալեքսանդրիայում բասկետբոլը շատ տարածված էր շնորհիվ ամերիկյան զորքերի, որ բազավորված էին այնտեղ: Զինվորներն անընդհատ բասկետբոլ էին խաղում, հանդիպումներ կազմակերպում տեղի թիմերի հետ:
1947 թվին Արմենակն ընտանիքի հետ հայրենադարձվում է պատմական հայրենիք և ընդունվում Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Նա ինստիտուտ` գրանցվելու եկավ իր ընկեր-հայրենակցի հետ: Ընկերոջը, շնորհիվ երկայն հասակի, իսկույն վերցրին: Նիհար, միջահասակ Ալաչաչյանին կասկածով նայեցին, բայց և որոշեցին շանս տալ: Մասնագետ մարզիչների ղեկավարությամբ անցկացվող պարբերական մարզումները հրաշալի դպրոց եղան: Սկզբում Արմենակը խաղում էր Երևանի ՖԻՍԱ-ում , հետո տեղափոխվեց Ալմա-աթայի «Բուրեվեստնիկ» (մրրկահավ): Հենց Ղազախստանում էլ բացահայտվեց խաղարկող-համակարգողի նրա տաղանդը: Նրա խաղի շնորհիվ իր թիմը անցավ «Ա» կարգ, իսկ ավելի ուշ`1956-ին` ԽՍՀՄ ժոովուրդների առաջին Սպարտակիադային ֆուրոր արեց` Մոսկվայի, Լենինգրադի, Ուկրաինայի թիմերը պարտության մատնելով:
Ավելի ուշ` 28 տարեկանում Արմենակին ԲԿՄԱ( Բանակի կենտրոնական մարզական ակումբ, Մոսկվա) հրավիրեցին, բայց սկզբում ակումբի երկրորդ թիմն ուղարկեցին: Ու ամեն մի մարզման հայ բասկետբոլիստը պիտի ստիպված էր ապացուցել, որ իրավունք ունի հիմնական թիմում լինել: Դժվար հաղթահարում էր: Ամեն օր, ութ ամիս շարունակ Արմենակը ակտիվորեն մարզվում էր: Եվ ահա Ռիգայի ԲՄԱ-ի (բանակի մարզական ակումբ) հետ խաղի ժամանակ Արմենակը հաջողեց իրենն անել: Մինչ խաղի ավարտը մնում էր չորս րոպե, ԲԿՄԱ-ն 17 միավոորով պարտվում էր: Մարզիչը` Եվգենի Ալեքսեևը այդուամենայնիվ որոշեց դաշտ թողնել Արմենակին: Արդյունքը` թիմը կրճատեց միավորների տարբերությունը` հասցնելով չորսի: Այդ հանդիպումից հետո ԲԿՄԱ գլխավոր մարզչին շատերն էին քննադատում, նույնիսկ կինը` նախկինում հռչակավոր բասկետբոլիստուհի` «Ժենյա, ինչու ես Ալաչաչյանին խանգարում խաղալ»: Այդ հանդիպումից հետո Ալաչաչյանը խաղալ սկսեց մեկնարկող հնգյակի կազմում: Հավելենք, որ 1953-ից 1960-ը ԲԿՄԱ-ն երբեք երկրի չեմպիոն չէր դարձել, իսկ Ալաչաչյանի գալով, այն ութ տարի անընդմեջ երկրի չեմպիոնն էր:

 

armenak-alachachyan-2

Ալաչաչյանի շատ ժամանակակիցներ են հիշում, որ նրա խաղղը նայելու էին գնում, ինչպես թատրոն են գնում` սիրելի արտիստի խաղը դիտելու: Նա ոչ միայն ամենառեակտիվ խաղացողն էր, այլև տեխնիկապես ամենավորակյալն ու խելացին: Վահանակի հետ նրա հանրահայտ հնարքը երկրպագուների ու մասնագետների հրճվանքն էր. Ալաչաչյանը գնդակը ստանալով, հանկարծ, հեռվից հուժկու և կտրուկ այն հարվածում էր վահանակին, առաջինը հասնում ետ թռչող գնդակին և կամ անձամբ էր գրավում զամբյուղը, կամ փոխանցում ազատ խաղընկերոջը: Այսպես՝ 1964-ին Արմենակն իր հանրահայտ հնարքը կիրառեց ԽՍՀՄ և ԱՄՆ թիմերի հանդիպմանը, Մոսկվայում։ Նույնիսկ ԱՄՆ մարզիչ Ջոն Մակլենդոնը տեղից ելավ և երկա՜ր ծափահարում էր Ալաչաչյանին։
ԽՍՀՄ հավաքականի համար իր վերջին խաղը Ալաչաչյանն անցկացրեց 1965-ին, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ 1966-ին, խաղացողի կարիերան երեսունվեց տարեկանում ավարտելով։ Եվրոպայի քառակի, ԽՍՀՄ ութակի չեմպիոն, 1964-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, ստանձնելով բանակի թիմը, անցավ մարզչական կարիերայի։ 1969 թվին ԲԿՄԱ-ն, Ալաչաչյանի ղեկավարությամբ շահեց որ միայն ԽՍՀՄ խաղարկությունը, այլև Եվրոպայի չեմպիոնների գավաթը (վեցամյա ընդմիջումից հետո), ընդսմին Իսպանիայում, վերջնամարտում (ֆինալ) ջախջախվողը Մադրիդի «Ռեալ»-ն էր։
Վճռորոշ խաղը Բարսելոնում էր, որի ողջ ընթացքում կատալոնցիները «ԲԿՄԱ՜» էին վանկարկում։ Խաղավարտին Ֆրանկոն՝ Իսպանիայի բռնապետը Գավաթը խորհրդային թիմին հանձնեց։ Հենց ա՛յս խաղն անմոռոնալի մնաց Ալաչաչյանի համար։ «Այլ մրցանակներս քիչ չեն՝ տասնյո՛թ, այդ թվում և 1964-ի Օիմպիական արծաթե մեդալս, սակայն հենց ա՛յս Գավաթն է ինձ համար մյուս բոլորից թանկ»,- խոստովանել էր բասկետբոլիստը։
1970-ի վերջին Ալաչաչյանը ստիպված էր թողնել մարզչի տեղն ու պաշտոնը։ ՊԱԿ-ը (ԿաԳեԲե) երկար ու համառորեն էր նրան փորձում հավաքագրել, արգելում էր երկրից դուրս մրցումների մեկնել։ Մի խոսքով արվում էր ամեն բան նրան թիմից դուրս մղելու համար։ Բասկետբոլիստը հասկացավ, որ իրեն թույլ չեն տալու աշխատել։ Եվ նա ԽՍՀՄ-ը թողնելու և Կանադա մեկնելու դժվարագույն որոշումն ընդունեց։ Այնտեղ մայրն ու քույրն էին ապրում։ Սակայն այդ տարիներին ԽՍՀՄ-ից մեկնելը դյուրին գործ չէր։ Ալաչաչյանը նամակ գրեց Բրեժնևին, խնդրելով թույլ տալ, որ ինքն ու իր ընտանիքը վերամիավորվեն։ Երեք ամսից նրան թույլ տվեցին արտագաղթել։
Արտասահմանում նա ապրելու էր նպաստով, ապա մի քանի տարի ավտոկայանատեղիի հսկիչ էր լինելու։ Շուտով նա ոսկերիչ-արծաթագործի արհեստը յուրացրեց, ապա սկսեց բիզնեսով զբաղվել։ Մոնրեալում նա հանդիպեց իր մի ունևոր հայրենակցի, որ Ալաչաչյանին տեսել էր ԽՍՀՄ թիմի կազմում խաղերի ժամանակ։ Արմենակն այսդպիսով վարկ ստացավ՝ մի լուրջ գումար։ Նա արագ հասավ հաջողությունների։
Այսօր ութսունիհինգամյա Ալաչաչյանը կանադահայ գործունյա աշխարհի ամենաազդեցիկ, հարգված, ունևոր ներկայացուցիչներից է՝ ոսկերչական խանութների ցանցի տեր։

armenak-alachachyan-1

«Կանադայի համար մեկ մարզաձևը հոկեյն է։ Բասկետբոլի պահանջարկը զգալիորեն պակաս է։ Նահանգներում ընկեր ունեի՝ ԱՄՆ-ի հավաքականի անդամ, Տոկիոյի Օլիմպիական խաղերին մեր հակառակորդ Լերրի Բրաունը։ Հիմա նա NBA-ի մարզիչ է։ Նա մասնագետի աշխատանք էր առաջարկում ինձ։ Բայց մայրս միջամտեց։ Նա կտրականապես դեմ էր բնակությանս երկրի հերթական փոփոխմանը։ Ստիպված հրաժարվեցի բասկետբոլից», – վերհիշում է Ալաչաչյանը։
Չնայած ամենին, նա շարունակում է հետևելբասկետբոլի աշխարհին, ձգտում հեռարձակումները բաց չթողնել։Իդեպ, նա երկրպագուն է իր քաղաքի« Տորոնտո Ռեփթըրզ» թիմի։ Իսկ բասկետբոլի հանդեպ սերը ժառանգաբար նրա զավակներին է անցել. նրա թե՛ որդին, թե՛ դուստրը բասկետբոլով զբաղվել են։
Ալաչաչյանի վաստակն ու խիզախումները հիշում, գնահատում ու բարձր են դասում հայրենիքում՝ Հայաստանում։Եվ ի պատիվ բասկետբոլի կենդանի լեգենդի 2014-իփետրվարին Երևանումտեղի է ունեցելԱրմենակ Ալաչաչյանի անվան միջազգային պատանեկան առաջնությունը։ Առաջնության կազմակերպիչներն այդպիսով կենաց օրոքպատվեցին հռչակավոր բասկետբոլիստին։

You may also like...