Առաջին նոր տարին հայրենիքում

Հայրենիքի ձայն, 1 հունվարի, 1975թ., թիվ 1 (493)

1974-ը թե ում համար ինչպես նշանավորվեց և թե ով ինչպես կհիշի անցնող տարին չգիտենք, բայց 1114 մարդու կյանքում այն առանձնապես անմոռաց կմնա: 236 ընտանիք` 1114 մարդ, անցած տարում օտարությունից վերադարձան մայր հայրենիք` Սովետական Հայաստան, ուր և մշտական բնակություն հաստատեցին: Նրանք բնակարաններ ստացան Կիրովականում, Լենինականում, Հրազդանում, Արարատում…

Եվ հիմա, ամանորի այս օրը կրկնակի ուրախությամբ ասում ենք`

– Շնորհավոր ձեր նոր տարին հայրենի հողի վրա, թող բարի արմատներ ձգվեն հայրենի հողում: 1114 անգամ շնորհավոր ասենք հայրենի երկրի նոր քաղաքացիներին: Թող հայրենի հողը խաղաղ տարիներ ու երջանիկ կյանք պարգևի նրանց:

You may also like...